Իրանն ու Ադրբեջանը պլանավորում են մեծացնել էլեկտրաէներգիայի փոխանակման ծավալը
Իրանն ու Ադրբեջանը պլանավորում են էլեկտրաէներգիայի փոխանակման ծավալները հասցնել մինչև 500 մեգավատտի, ասել է Իրանի էներգետիկայի նախարարի տեղակալ Խուշանգ Ֆալահատիանը:Նրա խոսքերով՝ դրա համար անհրաժեշտ ենթակառուցվածքը պատրաստ կլինի մեկ ամսվա ընթացքում։ Ֆալահաթիանն ընդգծել է, որ ներկայումս Թեհրանի ու Բավքի միջև էներգետիկ փոխանակման ծավալը հասնում է 10 մեգավատտի։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Շահին Մուստաֆաևը, Ադրբեջանը կսկսի Իրանին էլեկտրաէներգիա վաճառել Մուղանի էլեկտրահաղորդման գծերի կառուցումից հետո:
