Ինչպես է Պորոշենկոն Դոնբասում կրակի տակ ընկել
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտնել է, թե ինչպես են 2014թ-ի գարնանը ուկրաինացի սահմանապահները փրկել իր կյանքը Դոնբասում:«112 Украина» հեռուստաընկերության հաղորդմամբ՝ այդ ժամանակ պատրաստվում էր զինված սադրանք և իրենք կրակի տակ են ընկել. «Հենց սահմանապահների վճռորոշ, խիզախ գործողություններն այդ ժամանակ թույլ տվեցին խուսափել ամենածանր բանից»: Այնուհետև նշել է, որ լիովին կարող է հավաստիացնել, որ սահմանապահները փրկել են իր կյանքը ուղիղ երկու տարի առաջ՝ 2014թ-ի ապրիլ-մայիսին:
