Թուրքիայի Գլխավոր շտաբը հայտնել է ԴԱԻՇ-ի դիրք ոչնչացնելու մասին
Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Գազիանթեփ նահանգը հարձակման է ենթարկվել: Երկու հրթիռ ընկել է Գազիանթեփի օդանավակայանի տարածքի մոտ։ Զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ չկան։ Նահանգում տեղակայված թուրքական ստորաբաժանումները պատասխան կրակ են բացել՝ ոչնչացնելով ԴԱԻՇ-ի 4 դիրք։
