Իրանն այսօր ավելի բարդ վիճակում է. Ալի Խամենեի
Իրանն այսօր ավելի բարդ վիճակում է, քան անցյալում: Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեին: Խամենեին ուղերձ է հրապարակել Իրանի 10-րդ գումարման խորհրդարանի աշխատանքների մեկնարկի կապակցությամբ, նշելով, որ տարածաշրջանի ու աշխարհի ներկայիս պայմանները, ինչպես նաև իմպերիալիստների միջազգային արկածախնդրությունը և նրանց հետևորդները պատճառ են դարձել, որ Իսլամական Հանրապետությունը բախվում է ավելի բարդ իրավիճակի՝ համեմատած անցյալի հետ։
