Խայտառակություն է. Նուման Կուրտուլմուշ
Թուրքիայի փոխվարչապետ Նուման Կուրտուլմուշը խայտառակություն է անվանել այն հայտարարությունը, որ երկիրը Եվրամիությանը 3000 թվականից շուտ չի անդամակցի:«Եթե ինչ-որ մեկը պնդում է, որ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության գործընթացը կտևի մինչև 3000 թվականը, ապա դա խայտառակություն է ոչ թե Թուրքիայի, այլ այդպիսի մտքեր արտահայտողների համար», - ասել է նա:
