Քըլըչդարօղլուն Գերմանիային կոչ է արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ճանաչման նախաձեռնությունը
Ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն նամակ է հղել գերմանացի առաջնորդներին՝ կապված Հայոց ցեղասպանության խնդրի հետ։ Այս մասին գրում է Թուրքական Son dakika լրատվական կայքը: Քըլըչդարօղլուն Գերմանիայի կառավարությանը հղած նամակում կոչ է արել չընդունել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը, որը Բունդեսթագը դիտարկելու է հունիսի 2-ին։ Քըըլըչդարօղլուն Թուրքիայի «մայր ընդդիմադիր» կուսակցության անունից զգուշացրել է, որ եթե Բունդեսթագն ընդունի այդ բանաձևը, ապա այն բացասաբար կանդրադառնա Գերմանիայի ու Թուրքիայի հարաբերությունների վրա՝ ստեղծելով մեծ խնդիրներ։
