Խաչատուրովը հերքեց
«Այդ բոլոր լուրերը սուտ են»,- նման կերպ արձագանքեց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը: Նա հերքեց այն տեղեկատվությունը, թե ինքը տեղյակ է եղել ապրիլյան քառօրյա պատերազմից առաջ հակառակորդի զորքերի տեղաշարժի մասին: «Այդ բոլոր լուրերը սուտ են և միտված են բանակը կազմաքանդելուն։ Դուք ի՞նչ է, ուզում եք բանակը կազմաքանդել»,- ասաց Յուրի Խաչատուրովը։
