7.000 ուղևոր ստիպված է եղել գիշերել երկաթուղային կայարանում
Ֆրանսիայում համակարգչային խնդրի պատճառով 7.000 ուղևոր ստիպված է եղել գիշերել երկաթուղային կայարանում և վագոններում: Gazeta.ru-ի հաղորդմամբ՝ միջադեպի պատճառով 13 գնացք սպասել է աշխատանքների վերսկսմանը: Երկաթուղային օպերատորներն ուղևորներին խորհուրդ են տվել կամ սպասել աշխատանքների վերականգնմանը, կամ գումարային փոխհատուցում ստանալ:
