Լարված իրավիճակ Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհին
Այս պահին Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհը փակ է: Այս հատվածում լարված իրավիճակ է: Քաղաքացիները բողոքում են ավտոճանապարհահատվածի անբարեկարգ և աներթևեկելի պայմաններից: ավաքվել են նաև Վարդենիկ, Ծովինար և այլ համայնքների բնակիչներ, որոնց փոխանցմամբ՝ ավելի քան 30 ավտոմեքենա այս պահին փակել է ճանապարհը Տեղում է Մարտունու ոստիկանապետ Կարեն Սերոբյանը, ով քաղաքացիներին ասել է, թե մասնակիցներից 2-3 հոգու հետ պատրաստ է առանձնազրույց ունենալ և որևէ բան որոշել: Բնակիչները, սակայն, հրաժարվել են առաջարկից: Elq.am
