Ճամբարում զանգվածային ծեծկռտուքի հետևանքով 40 մարդ է տուժել
Ֆրանսիայի Կալե քաղաքում գտնվող փախստականների ճամբարում զանգվածային կռվի հետևանքով 40 մարդ է տուժել: Այդ մասին հայտնում են Պա-դե-Կալե դեպարտամենտից՝ նշելով, որ դեպքի հետևանքով թեթև վնասվածք է ստացել 33 փախստական և 2 ոստիկան: Կռիվն սկսվել է ճամբարում սնունդ բաժանելիս, որով զբաղվում է Vie Active-ը՝ Ֆրանսիայի կառավարության հանձնարարությամբ:
