800 հեկտարի եղածն ի՞նչ ա, ավելի լավ բաներ կա վերցելու. Սեյրան Սարոյան
Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը հայտարարեց.«Ապրիլյան իրադարձություններից մենք ոգեւորվեցինք, իսկ այդ կորցրած 800 հա ոչ մի նշանակություն էլ չունի»: Հարցին, թե երկրապահ կամավորականները վերադարձել են սահմանից, Սեյրան Սարոյանը նշեց. «Չեն եկել, սմենափոխ արինք, հերթափոխ ա։ Նորից ենք մեկնելու»։ Հարցին, թե երբ հայկական կողմը կկարողանա հետ բերել կորցրած 800 հա տարածքը, Սարոյանն արձագանքեց. «Դրա եղածն ի՞նչ ա, ավելի լավ բաներ կա վերցնելու, ինչի՞ մասին եք խոսում: Օրինակ, լիքը հողեր ունենք, մեր Գանձակը, Շահումյանը, Գետաշենը: Կվերցնենք, երբ սաղ ազգով միասնական ըլնենք: Որ կռիվ եղավ, խփելու ենք, առաջ էթանք»:
