«Աչոտ» չունեմ տալու. Առաքել Մովսիսյան
Ապարանում լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը նշեց,որ դիրքերում չի եղել, ոչ էլ կապ ունեցել տենց բաների հետ: Հարցին,թե իսկ ո՞վ էր ծխախոտ շպրտում զինվորներին, որն արձանագրել են տեսախցիկները, նա պատասխանեց. «հորողբերս»: Հարցին , թե արդյոք պետք է հետ վերադարձնել կորցրած 800 հեկտար տարածքը, Առաքել Մովսիսյանն ասաց. «Չեմ ուզում էդ թեմայով ձեր հետ խոսամ: Երեւի դուք տեղյակ չեք, ով ինչ ասում է, լսում եք: Կքնես, կհելնես մի քանի օր, կտենաս ամեն ինչ տեղում ա»: Իսկ ինչի՞ մինչեւ հիմա տեղում չի, հարցին էլ արձագանքեց. «Տենց ա պետք»: Պատերազմին դիմագրավելու համար ինչ կարողացաք անել, հարցին պատասխանեց. «Գնացեք բանակի հրամանատարական կազմից հարցրեք: Մենք ունենք կանոնավոր բանակ: Կամավորները գնացին օգուտ տալու համար: Ձեզ «աչոտ» չունեմ տալու»:
