Ադրբեջանը կուժեղացնի իր ռազմական հզորությունը. Ալիև
Ինչպես հայտնում է RIA Novosti-ն, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Ադրբեջանի ազգային տոնի՝ Հանրապետության օրվա առիթով կազմակերպված պաշտոնական ընդունելության ժամանակ հայտարարել է,որ Ադրբեջանը կուժեղացնի իր ռազմական հզորությունը: «Մենք, իհարկե, ապագայում ևս պետք է ուժեղացնենք և ուժեղացնում ենք մեր ռազմական հզորությունը: Արդեն երկար տարիներ ընթանում է բանակաշինության գործընթացը: Բարձր մակարդակի վրա են գտնվում մեր բանակի մարտունակությունը, նյութատեխնիկական ապահովումը: Ներմուծվում, ինչպես նաև մեր երկրում արտադրվում են ամենաժամանակակից զենքերը, տեխնիկան: Ադրբեջանում արդեն արտադրվում է ավելի քան հազար անուն ռազմական արտադրանք: Ադրբեջանական բանակն այսօր աշխարհի առաջատար բանակներից է:Ապագայում Ադրբեջանն այդ ուղղությամբ հավելյալ քայլեր է ձեռնարկելու, համապատասխան հրամաններն արդեն տրվել են:Չեմ ցանկանում բացահայտել դրանք: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ նյութատեխնիկական հագեցվածության ու հավելյալ ժամանակակից սարքավորումներ ձեռք բերելու ուղղությամբ»,- ասել է Ալիևը:
