«Ձեռքս խրեցի դռան գրպանը և հանեցի անձնական նոթատետրը. Ժամեր անց «ավարը» հանձնեցի հրամանատարին». «Փաստաթղթերի փրկիչը»

Թռիչքային քարտեզներ, օդաչուի անձնական նոթատետր. օտարերկրյա ռազմական կցորդները, ինչպես նաեւ լրագրողները պաշտպանության նախարարությունում ծանոթանում են ադրբեջանական խոցված ուղղաթիռից առգրավված թռիչքային փաստաթղթերին, որոնք վկայում են` 4-օրյա ռազմական ագրեսիան նախօրոք պլանավորված է եղել: Թռիչքային քարտեզի վրա ուրվագծված և՛ երթուղին, և՛ թիրախները ապացուցում են` անձնակազմի խնդիրն էր հարվածներ հասցնել ԼՂՀ տարածքի խորքում՝ շփման գծից 3-10 կմ խորության վրա: Թռիչքային քարտեզի համաձայն՝ մարտի մեջ օդուժ մտցնելու ժամկետները կրճատելու համար պատրաստված էր ցատկահրապարակ: Լյալյա-Իլյագի բարձունքի շրջանում ցանցի միջոցով ցուցադրված է ռազմական ավիացիայի մի խումբ ուղղաթիռների հետ օդային կարգավորիչի աշխատանքի հնարավոր ուղղությունը: «Տեսնես՝ ո՞վ է խոցված ուղղաթիռից հանել փաստաթղթերը»,- մտածում էի մինչ առաջնագիծ գալս: Եվ ահա տեղում ծանոթանում եմ «փաստաթղթերի փրկիչի»` կրտսեր սերժանտ Վահան Ստեփանյանի հետ: Պինդ ու ժպտերես զինվոր է: Մինչ ծառայությունը վոլեյբոլ է խաղացել Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի պատանիների հավաքականում: «Գնդակը ձեռքս երկարացնել սովորեցրեց»,- կատակում է: 6-1-5 Երբ սկսում է պատմել, դեմքը լարվում է. «Ուղղաթիռն ընկավ: Վազեցի այդ դիրք. ես հենակետի ավագն եմ: Միանգամից մոտեցա այրվող ուղղաթիռին: Փաստաթղթեր էի փնտրում:  Հակառակորդի զոհված զինծառայողի ձեռքի տակ սեւ գույնի, քառակուսաձեւ թղթապանակ նկատեցի: Կրակը մոտենում էր: Անմիջապես դուրս հանեցի: Հակառակորդի հրետանին այդ ընթացքում անընդհատ աշխատում էր: Վազեցի դեպի գետնատնակ, որ գոնե տեղ հասցնեմ թղթապանակը: Արդեն գետնատնակում բացեցի, որպեսզի համոզվեմ` պետքական բան եմ փրկել: Նշումներով քարտեզներ էին, թղթեր, գունավոր մատիտներ…»: Ուզում եմ հարցնել զինվորին, թե՝ ինչպես գլխի ընկավ, որ ուղղաթիռում նման փաստաթղթեր կլինեն, թե որտեղի՞ց այդչափ ինքնուրույնություն ու հաստատակամություն: «Հետո նորից գնացի դեպի ուղղաթիռը,- շարունակում է Վահանը: Մտածեցի` գուցե մի բան էլ գտնեմ: Կրակն ուղղաթիռի նախկին տեսքից գրեթե բան չէր թողել: Այն կողաշրջվել էր եւ, ուր որ է, վերջնականապես կմոխրանար: Դուռը քիչ թե շատ անվնաս էր: Ձեռքս խրեցի դռան գրպանը եւ հանեցի անձնական նոթատետրը: Ժամեր անց «ավարը» հանձնեցի դիրք եկած գումարտակի հրամանատարի տեղակալին` կապիտան Մուրադյանին»: Վահանը դեռ չի պարգեւատրվել: Երբ նրան ասում եմ, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կարծես թե նմանօրինակ արարքի համար զինվորը հերոսի կոչման է արժանացել, ծիծաղում է. «Ինձնից ի՞նչ հերոս…»: hayzinvor.am  

դիտվել է 33 անգամ
Լրահոս
Ագրեuիվ հարձակման մոտեցումը պարտnւթյուն կրեց. Զախարովան՝ Իրանի և ԱՄՆ-ի միջև hրադադարի մասին Կապիտուլյանտը պատրաստվում է մեր Սահմանադրությունից «Ալիևի հագով կոստյում կարել». Սերժ Սարգսյան Աղոթի՛ր և սիրտդ կփոխվի. Հայր Զաքարիան հետաքրքիր պատմությամբ է կիսվել (տեսանյութ) Ուժեղ քամու դեպքում պահպանել անվտանգության կանոնները․ Փրկարար ծառայությունը տեսանյութ է հրապարակել «Շառլոտ» ակումբի տնօրենն աշխատակցին առաջարկել է գումարի դիմաց սեռական հարաբերություններ ունենալ տարբեր անձանց հետ Փաշինյանի՝ ՌԴ այցելության շրջանակում հայկական կողմին պաշտետ, կրաբի ձողիկներ և սև ձկնկիթ են նվիրել Վախը ստիպում է Փաշինյանին արագ արձագանքել, բայց դա իրականությունից փախուստի արձագանք է․ Ղահրամանյան Եթե քաղաքացին իր հոգսը չի, բա ինքը ո՞վ է․ քաղաքացին՝ Փաշինյանի մասին (video) Պատերազմի հիմքում ընկած պատճառները մնում են չլուծված. Կալասը կարևորել է միջնորդական ջանքերը Թրամփը հայտարարել է, որ հրադադարից հետո Մերձավոր Արևելքում ոսկե դար կարող է սկսվել Դատապարտում եմ հայ զինվորի, սպայի դերը, պատիվը, որակները նսեմացնելու, և հայրենիքի համար նահատակված զինվորականների հիշատակը պղծելու, վիրավորելու համար. Արտյոմ Սիմոնյան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունում է ԱՄՆ-Իրան հրադադարը Իրաքի արմատական ​​խմբավորումները հայտարարել են գործողությունների երկշաբաթյա դադարեցման մասին Մերձավոր Արևելքը և աշխարհը մի քայլ հետ դարձավ անդունդի եզրից. Վարդան Ոսկանյան Աշխարհը (և, բնականաբար, Հայաստանը) խուսափեց մի մեծ աղետից, որը կարող էր լիներ, եթե Թրամփը իրականացներ «մի ամբողջ քաղաքակրթություն ոչնչացնելու» իր սպառնալիքը. Լևոն Զուրաբյան Թոշակառուների կոշտ արձագանքը՝ Փաշինյանի ու իր թիմի պարգևավճարներին (video) Հայե՛ր, լավ լսեք՝ Ալիևն արդեն չի թաքցնում՝ ինչ է ուզում Նիկոլից․․․ Արշակ Զաքարյան (video) Թրամփն ընդունել է Իրանի 10 պահանջները՝ երկշաբաթյա հրադադարից առաջ 8 օր էս աղբը հեռացնում են, հլը ծերը չի երեւում. Մեսրոպ Մանուկյան (video) Ավտոբուս նստողների համար օրենք է փոխվել․․․ Հուսանք՝ առաջիկա դիվանագիտական ջանքերն արդյունավետ կլինեն և Մերձավոր Արևելքում խաղաղություն կբերեն ԱՄՆ-Իրան բանակցությունների ազդեցությունը Հայաստանի անվտանգային միջավայրի վրա․ Դավիթ Անանյան Վենսը, Ուիթքոֆը և Քուշները կարող են մասնակցել Իրանի հետ բանակցություններին. CNN Բախվել են «Nissan Versa»-ն և «Ford Fiesta»-ն․ վերջինը բախվել է ծառին և կողաշրջվել․ կան վիրավորներ ««Բարձրակարգ» դասալիքները․ ո՞ր ՔՊ-ականներն են բանակից թռել» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am