Իմ տունը տեսե՞լ ես. կվարտիրես ծախել էդ տունն եմ սարքել. Խաչատուրով
Սարդարապատի հուշահամալիրում, լրագրողների հետ զրույցում ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը՝ անդրադառնալով տարածված լուրերին, թե ինքը տեղյակ է եղել ապրիլի սկզբին հակառակորդի զորքի տեղաշարժի մասին, սակայն չի ասել,պատասխանեց.«Այդ բոլորը սուտ է եւ մտածված է, որ բանակը քանդեն:Խաբում են, դու հավատո՞ւմ ես, որ ասում ես: Այդ բոլորը սուտ է եւ մտածված է, որ բանակը քանդեն»: Ինչ վերաբերում է իր շքեղ առանձնատան մասին լուրերին, գեներալ Խաչատուրովը նշեց. «Դու իմ տունը տեսե՞լ ես։ Իմ տունը 600 քառակուսի մետր է, կվարտիրես ծախել եմ, էդ տունը սարքել եմ»:
