Ադրբեջանը ցանկանում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծում.Ալիև
RIA Novosti-ն հայտնում է,որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ադրբեջանի ազգային տոնի`Հանրապետության օրվա առթիվ կազմակերպված հանդիսավոր ընդունելության ժամանակ հայտարարել է,որ Ադրբեջանը ցանկանում է Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորում: «Մենք սպասում ենք արդեն ավելի քան 20 տարի: Միջնորդները մեզ միշտ ասում են. սպասեք, լուծեք խաղաղ ճանապարհով: Վերջին ժամանակ նրանք ավելի հաճախ են դա կրկնում: Ո՞վ է ուզում, որ լինի պատերազմ: Սակայն մենք ցանկանում ենք այդ հակամարտության կարգավորում:Այդ հակամարտությունը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Այլ ճանապարհ չկա: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձևերը, որոնք պահանջում են հայկական զինված ուժերի անհապաղ և անվերապահ դուրս բերում մեր հողերից, պետք է կատարվեն, ստատուս քվոն պետք է փոփոխվի»,- մեջբերում է նախագահին իր մամլո ծառայությունը:
