Ովքեր վախենալու և սարսափելու բան ունեն ոստիկաններից,խոսում են ոստիկանացված պետությունից.Վ.Գասպարյան
Սարդարապատում լրագրողների հետ զրույցում ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը,անդրադառնալով պագամավորների այն դժգոհություններին, որ ոստիկանների թիվը գաղտնի է պահվում և, կարծես թե, ապրում ենք ոստիկանացված երկրում,հայտարարեց, որ գաղտնի պահելը իրենից կախված չէ, դա օրենքով է սահմանված. «Ոստիկանացված պետությունից խոսում են այն մարդիկ, ովքեր վախենալու և սարսափելու բան ունեն ոստիկաններից»:
