Ռուսաստանը ցանկանում է վերականգնել հարաբերությունները Թուրքիայի հետ .Պուտին
«Չնայած Սու-24-ի դեպքին` Ռուսաստանը ցանկանում է վերականգնել Թուրքիայի հետ հարաբերությունները: Ռուսաստանը Սիրիայում կռվում է ոչ թե կանոնավոր բանակի, այլ ահաբեկչական խմբավորումների դեմ: Եվ, իհարկե, մենք չենք մտածել այն մասին, որ թուրքական կործանիչը կարող է հարված հասցնել մեր խոցման համար անպաշտպան կործանիչին: Մենք չէինք պատրաստվում կռվել Թուրքիայի դեմ և թուրքական զինված ուժերի դեմ: Հակառակ դեպքում մենք կգործեինք այլ կերպ և այլ միջոցներով: Հուսով եմ, որ բանը դրան չի հասնի»,- RIA Novosti-իի փոխանցմամբ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: « Ռուսաստանը Թուրքիայից ներողություն, ինչպես նաև վնասը փոխհատուցելու պատրաստակամության վերաբերյալ հայտարարություն չի լսել:Մենք լսել ենք հայտարարություն հարաբերությունների վերականգման ցանկության մասին: Մենք նույնպես ցանկանում ենք վերականգնել հարաբերությունները: Դա մենք չենք փչացրել: Ինչի համար է դա արվել, ես մինչև այժմ չեմ հասկանում:Հարաբերությունների վերականգման մասին Անկարայի հայտարարությունից բացի անհրաժեշտ է նաև դրա համար ինչ-որ բան անել»,- ավելացրել է նա:
