Էլ-Ֆալուջայում ԴԱԻՇ-ի առաջնորդ է ոչնչացվել.Պենտագոն
RIA Novosti-ն հայտնում է,որ Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ, գնդապետ Սթիվեն Ուորենը հայտարարել է Իրաքի Էլ-Ֆալուջա քաղաքում ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման առաջնորդ Մահեր ալ-Բիլաուիի ոչնչացման մասին: «Մենք ոչնչացրել ենք ավելի քան 70 զինյալ, այդ թվում ալ-Բիլաուիին, որը ղեկավարել է ԴԱԻՇ-ի ուժերը Էլ-Ֆալուջայում:Քաղաքի ռմբակոծումը տեղի է ունեցել երկու օր առաջ»,- հայտնել է Ուորենը: Սակայն, գնդապետը չի կարողացել հաստատել ԴԱԻՇ-ի ևս մեկ առաջնորդ, ֆրանսիական ծագմամբ Ֆաբիեն Կլեյնի ոչնչացման մասին տեղեկատվությունը: «Իհարկե, մենք տեսել ենք այդ հաղորդագրությունը: Սակայն ես այդ առթիվ ոչինչ ասել չեմ կարող»,- հայտնել է նա:
