Առաջին հանրապետությունը պետք է դառնա հպարտության և ոչ համեմատության առարկա

Ներկայացնում Ժամանակ  ենք թերթի առաջնորդողը հատվածաբար. «Հայաստանի Առաջին Հանրապետության տարեդարձը պատմական այն օրինակներից մեկն է, որոնց առիթով ամեն անգամ մենք զուգահեռներ ենք անցկացնում մեր այսօրվա իրականության, խնդիրների, մարտահրավերների հետ։ Մյուս կողմից, սակայն, այս զուգահեռները մեզ համար կարծես թե դարձել են իրականությունից փախուստի տարբերակ կամ այդ իրականության համար պատասխանատվությունից որոշակիորեն հեռանալու տարբերակ՝ ամեն մեկս մեր դիրքում, պաշտոնյան պաշտոնում, ընդդիմադիրը՝ ընդդիմությունում, քաղաքացին՝ հասարակությունում։ Բանն այն է, որ իրականության համեմատության եզր դարձնելով անցյայը՝ մենք, ըստ էության, գուցե մեզ համար էլ աննկատ զբաղվում ենք իրականության կեղծումով, իրականությունը ինչ-որ իմաստով նաև պղտոր ջրի վերածելով։ Հայաստանի   երրորդ հանրապետության ներկան չափազանց հարուստ է Առաջին Հանրապետության պատմության հետ համեմատություններով։ Եվ որքան էլ նման են իրականությունները, դերերը և դերակատարները, որքան էլ մեծ է պատճառահետևանքային կապը հարյուրամյա իրադարձությունների և ներկայի միջև, այդուհանդերձ մենք ապրում ենք բոլորովին այլ աշխարհում, հաղորդակցության այլ դարաշրջանում, հնարավորությունների այլ միջավայրում։ Առաջին հանրապետությունը չպետք է դառնա համեմատության առարկա։ Երրորդ Հանրապետությունը գտնվում է չափազանց, արմատապես տարբեր միջավայրում, որտեղ պատմական համեմատությունները այլևս նեղացնում են հանրային մտահորիզոնը, սահմանափակում տեսադաշտը, ըստ էության ստեղծում ջայլամային մի տրամաբանություն, երբ մենք ներկայից և ապագայից պաշտպանվելու համար մեր գլուխը պարբերաբար թաղում ենք անցյալի մեջ։ Մայիսի 28-ը մեր անցյալի փառահեղ էջերից է, մեր հպարտության առարկան, մեր հաղթանակների կոդը, մեր արժանապատվության ուղենիշը, սանդղակը։ Բայց դա մեզ պարտավորեցնում է նայել դեպի ապագա, հանգամանալից ուսումնասիրել ներկան, գնահատել այն միջավայրը, որում մենք ապրում ենք, հասկանալ հաղորդուղիները, դրանց ընձեռած նոր հնարավորությունները, ներկայիս խաղացողների վարքագծային փոփոխությունները, որ պայմանավորված են դրանցով՝ թե՛ տարածաշրջանային, թե՛ աշխարհաքաղաքական կենտրոնների իմաստով։ Մեր տարածաշրջանն այսօր միայն Ռուսաստանի և Թուրքիայի արանքում չէ, մեր տարածաշրջանում այսօր կան ակտիվ ԱՄՆ, Եվրամիություն, Իրան, այսօր կա եվրաասոցացվող Վրաստան։ Մայիսի 28-ի արժեքը պետք է մեզ օգնի առավելագույնս ադապտացնել մեր միտքը ներկային և ամբողջացնել ապագայի գինը մեզ համար։ 98 տարի առաջ մեր սերունդները Սարդարապատում հերոսացել են մեր գլուխը բարձր պահելու և ապագա կառուցելու, ոչ թե այդ գլուխը պարբերաբար նրանց հերոսության մեջ «ջայլամի» նման թաքցնելու համար»,–գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 34 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը իր պատգամով նորից «պատռեց» այս իշխանության խայտառակ դեմքը (video) Անհապաղ վերացնել Դավիթ Մինասյանի խափանման միջոց կալանավորումը․ ՀԿ-ները հայտարարություն են տարածել «Թոշակին պիտի 500 դրամ էլ դնենք, որ դեղն առնենք». իջևանցիներ (video) Հերի՛ք է, հասկացանք. մեղք մի՛ վերցրեք վրաներդ. Դավիթը լավ չէ. Ռուբեն Մելիքյան (video) «Ի՞նչ է արել Սամվել Կարապետյանը»․ լոռեցիների դիպուկ կարծիքը (video) Հրապարակվել է իշխանափոխության և երկրի վերականգնման ծրագիրը Հայաստանցի ընտրողը հասկացել է, որ փաշինյանական ոճի «եվրոռեվերանսները» վտանգավոր են Հայաստանի համար Ավինյանը վարորդներին սպառնում է Թրամփը բախվել է փակուղային իրավիճակի. պատերազմը պետք է դադարեցվի իրանական պայմանների հիման վրա Երևանի և մարզերի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Մի շարք հասցեներում գազամատակարարման ընդհատում կինի Ադրբեջանի նախագահը Վրաստանում է Տղե՛րք, դուք երբ եք ուշքի գալու ու հասկանաք, որ ձեր զրո կետը վաղուց գլորվում է մինուս անվերջություն Սերգեյ Ավագյանը նշանակվել է Հետո եկան հայրենիքի քոքը կրծողները, ովքեր հողի համար պայքարը ստորադասեցին փողի «բազառին» Արցախում շարունակվում է մշակութային վանդալիզմը. թիրախnւմ Ստեփանակերտի մայր եկեղեցին է Փաշինյանը հնձում է այն, ինչ ցանել է. նա նախաձեռնեց «դրսից տղա» բերելու ավանտյուրան. Սուրենյանց Արտաշատ-Սևան խճուղում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, ընկել ձորը․ վարորդը հոսպիտալացվել է «Ո՞վ կգլորի մեզ համար քարը գերեզմանի» Վեհափառի հանդիսապետությամբ Վեհարանում կատարվել է Սուրբ Հարության Տնօրհնեք
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am