Թուրքիան այլևս մարտական ԱԹՍ-ներ չի գնի ԱՄՆ-ից
«Հուրրիյեթ» թերթի հաղորդմամբ՝ ԱՄՆ-ում գտնվող Թուրքայի պաշտպանական արդյունաբերության ղեկավար Իսմայիլ Դեմիրը հայտարարել է, որ Թուրքիան այլևս ԱՄՆ-ից մարտական անօդաչու թռչող սարքեր չի գնելու։«ԱՄՆ-ին շնորհակալություն եմ հայտնում որոշ ծրագրեր չհաստատելու համար, քանի որ այդ իրադրությունը մեզ դրդեց սեփական համակարգերը զարգացնել»,- ասել է նա: ԱՄՆ-ն անօդաչու թռչող սարքերի հարցում մերժել է Թուրքիային, ինչից հետո վերջինս սեփական ԱԹՍ-ների արտադրություն է սկսել։
