Զարիֆի եվրոպական շրջագայությունը
Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը տնտեսական պատվիրակության ուղեկցությամբ հունիսի 1-ին կմեկնի Շվեդիա: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Իրանում Շվեդիայի դեսպանը: Զարիֆը հնգօրյա այցով մեկնելու է Լեհաստան, Շվեդիա, Լատվիա ու Ֆինլանդիա: Նրա խոսքով՝ Զարիֆն այդ այցերի ժամանակ ունենալու է դիվանագիտական մի շարք հանդիպումներ:
