Ադրբեջանը կգնի Լեյլա և Արզու Ալիևաների ոսկու հանքերում ունեցած մասնաբաժինները. Օֆշորային բացահայտումներ

Ադրբեջանի Հանրապետությունն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքից կգնի մի քանի միլիարդ դոլար արժողությամբ ոսկու 6 հանքերը, որոնք նրանք կոռուպցիոն ճանապարհով երկրից հափշտակել էին 10 տարի առաջ, գրում է Meydan TV ինտերնետային հեռուստաալիքի կայքը: Նշվում է, որ Ադրբեջանի նախագահը հրաման է ստորագրել «Ղարադաղ, Չովդար, Գեյդաղ, Դաղքեսեմեն, Քոխնեմեդան և Քյուրեքչայ ավազանի հանքավայրերն ուսումնասիրելու, հետազոտելու և մշակելու ուղղությամբ մի շարք միջոցառումներ ձեռնարկելու մասին»: Խոսքը պետության կողմից այդ հանքավայրերում օտարերկրյա ընկերությունների մասնաբաժինների գնման մասին է, տեղեկացնում է AzerTAC գործակալությունը: Փաստաթղթում նշվում է, որ առաջարկությունը ներկայացվել է Ադրբեջանի բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարության կողմից, որը դրական եզրակացություն է տվել օտարերկրյա ընկերություններից հանքերի մասնաբաժինը գնելու որոշմանը: Ադրբեջանի էկոնոﬕկայի նախարարությանը, 2015թ. սկզբին հիմնադրված ծ AzerGold ՓԲԸ-ին հանձնարարվել է անհրաժեշտ ﬕջոցներ ձեռնարկել՝ կապված կապալառուների մասնաբաժինը AzerGold-ի կողﬕց ձեռք բերելու առնչությամբ: Վերջերս հաստատվել էր դրա կանոնադրությունն ու կառուցվածքը, սակայն դեռ ձևավորված չէ դրա կառավարման ապարատն ու մենեջմենթը, գրում է contact.az-ը: Նշվում է, որ երկու ամսում Իլհամ Ալիևին պետք է ներկայացվեն առաջարկություններ այդ գնման ֆինանսավորման վերաբերյալ: get_img AzerGold-ի բաժնետոմսերի մեծ մասն ուղղակիորեն պատկանում է Իլհամ Ալիևի դուստրերին՝ Լեյլային ու Արզուին, ովքեր դրանք գնել էին օֆշորային ընկերությունների միջոցով:   Նշվում է, որ վերջին տարիներին վերոնշյալ հանքավայրերի գործունեությունը կասեցվել էր, աշխատակիցներին չէր վճարվել աշխատավարձերը: Ծախսվել էր 230 միլիոն դոլար, արդյունահանվել էր 30 միլիոն դոլարի ոսկի: Լեյլա և Արզու Ալիևաների ընկերությունը 9 տարի առաջ Իլհամ Ալիևը ոսկու 6 հանքերը, որոնց արժեքը մի քանի միլիարդ դոլար է, շահագործման էր հանձնել 4 արտասահմանյան ընկերությունների: Իրականում, գրում է Meydan TV-ն, այդ բոլոր հանքավայրերն անցել էին նախագահական ընտանիքի օգտագործմանը: 2012թ. «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության լրագրող Խադիջա Իսմայիլովայի և Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության հետազոտության կենտրոնի անցկացրած հետաքննությունը ցույց էր տվել, որ Չովդարի և մյուս ոսկու հանքավայրերի գործունեությունն իրականացնող ընկերությունների հետևում կանգնած են Ադրբեջանի նախագահի դուստրերը: Ինչպես վկայում են Panama Papers-ի փաստաթղթերը, Ալիևի դուստրերն ամբողջությամբ վերահսկում են Պանամայում գրանցված Londex Resources S.A. ընկերությունը, որին է պատկանում ոսկու հանքերը ղեկավարող կոնսորցիումի 45 տոկոսը: Հետաքննությունը ցույց է տվել, որ ընդհանուր առմամբ նրանց մասնաբաժինը կազմում է 56 տոկոս: Ալիևի ընտանիքի անդամներից ոչ ոք չի արձագանքել մեկնաբանություններ տալու մասին խնդրանքին, որը նրանց բազմիցս ուղղել է OCCRP-ը՝ Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության հետազոտության կենտրոնը: Ինչպես ցույց են տալիս Panama Papers-ում պարունակվող ֆինանսական փաստաթղթերը, Londex Resources S.A. ընկերությունը ոսկու արդյունահանման վրա ծախսել է 230 միլիոն դոլար: Ադրբեջանի հյուսիսում գտնվող Չովդար գյուղում կառուցվել էր վերամշակող գործարան, ու մինչ իր գործունեության անսպասելի դադարեցումը կոնսորցիումն ապահովել էր 30 միլիոն դոլարի ոսկու արդյունահանում: Վաճառքի ենթադրյալ պատճառներ Ի՞նչը կարող էր դառնալ նման հեռանկարներով ու հնարավորություններով ընկերության գործունեության անսպասելի կասեցման պատճառը: Ոսկու պաշարները միայն Չովդարի հանքավայրում գնահատվում են 2,5 միլիարդ դոլարի: Ենթադրություններից մեկն այն է, որ կառույցի ոչ թափանցիկության հետևանքով ընկերությունն անսպասելի դժվարությունների է բախվել, կարծում է OCCRP-ն: Արդյո՞ք օֆշորային ընկերությունը և կոնսորցիումը դարձան ոչ շահութաբեր կամ անգամ վնասով աշխատող, թե՞ կա արդյոք իրական պատճառ, թե ինչու Իլհամ Ալիևը որոշեց իր պետությանը վաճառել այդ օֆշորային ընկերությունում իր ընտանիքի մասնաբաժինը: Այդկերպ Ադրբեջանն Ալիևի ընտանիքից կգնի մի քանի միլիարդ դոլար արժեցող ոսկու հանքերը, որոնք հափշտակվել էին իրենից կոռուպցիոն եղանակներով 2006թ.:   168.am

դիտվել է 72 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը իր պատգամով նորից «պատռեց» այս իշխանության խայտառակ դեմքը (video) Անհապաղ վերացնել Դավիթ Մինասյանի խափանման միջոց կալանավորումը․ ՀԿ-ները հայտարարություն են տարածել «Թոշակին պիտի 500 դրամ էլ դնենք, որ դեղն առնենք». իջևանցիներ (video) Հերի՛ք է, հասկացանք. մեղք մի՛ վերցրեք վրաներդ. Դավիթը լավ չէ. Ռուբեն Մելիքյան (video) «Ի՞նչ է արել Սամվել Կարապետյանը»․ լոռեցիների դիպուկ կարծիքը (video) Հրապարակվել է իշխանափոխության և երկրի վերականգնման ծրագիրը Հայաստանցի ընտրողը հասկացել է, որ փաշինյանական ոճի «եվրոռեվերանսները» վտանգավոր են Հայաստանի համար Ավինյանը վարորդներին սպառնում է Թրամփը բախվել է փակուղային իրավիճակի. պատերազմը պետք է դադարեցվի իրանական պայմանների հիման վրա Երևանի և մարզերի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Մի շարք հասցեներում գազամատակարարման ընդհատում կինի Ադրբեջանի նախագահը Վրաստանում է Տղե՛րք, դուք երբ եք ուշքի գալու ու հասկանաք, որ ձեր զրո կետը վաղուց գլորվում է մինուս անվերջություն Սերգեյ Ավագյանը նշանակվել է Հետո եկան հայրենիքի քոքը կրծողները, ովքեր հողի համար պայքարը ստորադասեցին փողի «բազառին» Արցախում շարունակվում է մշակութային վանդալիզմը. թիրախnւմ Ստեփանակերտի մայր եկեղեցին է Փաշինյանը հնձում է այն, ինչ ցանել է. նա նախաձեռնեց «դրսից տղա» բերելու ավանտյուրան. Սուրենյանց Արտաշատ-Սևան խճուղում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, ընկել ձորը․ վարորդը հոսպիտալացվել է «Ո՞վ կգլորի մեզ համար քարը գերեզմանի» Վեհափառի հանդիսապետությամբ Վեհարանում կատարվել է Սուրբ Հարության Տնօրհնեք
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am