Մեր համագործակցությունն անցել է փորձությունը. Վլադիմիր Դորոխին
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինը ուսանողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանի ու Թուրքիայի միջև տեղի ունեցող դեպքերը բացասաբար չեն ազդում ռուս-ադրբեջանական հարաբերությունների վրա: «Մեր համագործակցությունն անցել է փորձությունը: Ադրբեջանում իմ բարձրաստիճան զրուցակիցներից մեկն ինձ ասել է, որ «մեք ձեզանից շատ ենք ապրումներ ունենում նրա համար, ինչ տեղի է ունենում ռուս-թուրքական հարաբերություններում»: Ձեզանից նրանք, ովքեր պատմություն են սերտել, գիտեն, որ ռուս-թուրքական հարաբերությունները մշտապես բարդ են դասավորվել, եղել են մի քանի պատերազմներ: Ճիշտ է՝ հետագայում մշտապես հաշտվել ենք: Հուսով եմ, որ դա տեղի կունենա նաև այս անգամ»:
