Ոստիկանությունն արձանագրել է «Վերջին զանգի» ողբերգական հետևանքները. 2 զոհ, 3 վիրավոր

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը հայտնում է, որ չնայած արված բազմաթիվ հորդորներին` ձեռնպահ մնալու մեքենա վարելու գայթակղությունից, այդուհանդերձ արձանագրվել են անչափահաս վարորդների կողմից թույլ տրված օրինախախտումներ, որոնց հետևանքով գրանցվել են զոհեր: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրա տվության վարչությունից: Ոստիկանության հայտարարության մեջ ասվում է. «Այսօր հանրապետության ավագ դպրոցներում «Վերջին զանգի» արարողությունն է, և ոստիկանությունը ողջ ծավալով իրականացնում է հասարակական կարգի ապահովմանն ուղղված իր գործառույթները` տոնական հանդիսությունների վայրերում մասնակիցների անվտանգությունն ու պատշաճ կարգուկանոնը ապահովելու համար: Ու թեև մեքենա վարելու գայթակղությունից ձեռնպահ մնալու՝ շրջանավարտների ծնողներին և շրջանավարտներին ուղղված ոստիկանության բազմաթիվ հիշեցումներին ու կոչերին, ցավոք, արդեն արձանագրվել են անչափահաս վարորդների կողմից թույլ տրված հերթական օրինախախտումները, որոնցից մեկը՝ ողբերգական ելքով (2 զոհ): Այսպես. Մայիսի 26-ին, ժամը 16-ի սահմաններում, ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում է ստացվել, որ Արալեզ գյուղի դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ, 1998 թ. ծնված Հ. Ա.-ի վարած «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան Արալեզ գյուղի հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին, ինչի հետևանքով Հ. Ա.-ն և ուղևորներ՝ նույն դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներ՝ 1999 թ. ծնված Ա. Գ.-ն, 1997 թ. ծնված Յու. Պ.-ն և 1998 թ. ծնված Գ. Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ Հ. Ա.-ն և Գ. Հ.-ն մահացել են: Նույն օրը և նույն ժամին Կոտայքի մարզի Զովք գյուղի սկզբնամասում կողաշրջվել է Զովք գյուղի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ, 2000 թ. ծնված Տ. Բ.-ի վարած «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով Տ. Բ.-ն և ուղևորներ՝ Զովք գյուղի միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներ՝ 1999 թ. ծնված Կ Հ.-ն և նույն թվականին ծնված Մ. Բ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: «Վերջին զանգի» հանդիսությունների շրջանակներում ճանապարհային ոստիկանության ծառայողների իրականացրած միջոցառումները շարունակվում են. այսօր՝ մայիսի 27-ին, ժամը 14.30-ի դրությամբ, ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 63 տրանսպորտային միջոց, որից 25-ը՝ Երևանում (2-ը՝ անչափահաս), 38-ը՝ մարզերում (27-ը անչափահաս): Մեկ անգամ ևս ծնողներին հորդորում ենք տրանսպորտային միջոցներ չտրամադրել անչափահասներին: Անհրաժեշտության դեպքում անձամբ վարեք մեքենան: Հիշեցնում ենք, որ «Վերջին զանգի» հանդիսությունների ընթացքում ոստիկանությունը ողջ ծավալով իրականացնելու է հասարակական կարգի ապահովմանն ուղղված իր գործառույթները»:

դիտվել է 29 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը իր պատգամով նորից «պատռեց» այս իշխանության խայտառակ դեմքը (video) Անհապաղ վերացնել Դավիթ Մինասյանի խափանման միջոց կալանավորումը․ ՀԿ-ները հայտարարություն են տարածել «Թոշակին պիտի 500 դրամ էլ դնենք, որ դեղն առնենք». իջևանցիներ (video) Հերի՛ք է, հասկացանք. մեղք մի՛ վերցրեք վրաներդ. Դավիթը լավ չէ. Ռուբեն Մելիքյան (video) «Ի՞նչ է արել Սամվել Կարապետյանը»․ լոռեցիների դիպուկ կարծիքը (video) Հրապարակվել է իշխանափոխության և երկրի վերականգնման ծրագիրը Հայաստանցի ընտրողը հասկացել է, որ փաշինյանական ոճի «եվրոռեվերանսները» վտանգավոր են Հայաստանի համար Ավինյանը վարորդներին սպառնում է Թրամփը բախվել է փակուղային իրավիճակի. պատերազմը պետք է դադարեցվի իրանական պայմանների հիման վրա Երևանի և մարզերի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Մի շարք հասցեներում գազամատակարարման ընդհատում կինի Ադրբեջանի նախագահը Վրաստանում է Տղե՛րք, դուք երբ եք ուշքի գալու ու հասկանաք, որ ձեր զրո կետը վաղուց գլորվում է մինուս անվերջություն Սերգեյ Ավագյանը նշանակվել է Հետո եկան հայրենիքի քոքը կրծողները, ովքեր հողի համար պայքարը ստորադասեցին փողի «բազառին» Արցախում շարունակվում է մշակութային վանդալիզմը. թիրախnւմ Ստեփանակերտի մայր եկեղեցին է Փաշինյանը հնձում է այն, ինչ ցանել է. նա նախաձեռնեց «դրսից տղա» բերելու ավանտյուրան. Սուրենյանց Արտաշատ-Սևան խճուղում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, ընկել ձորը․ վարորդը հոսպիտալացվել է «Ո՞վ կգլորի մեզ համար քարը գերեզմանի» Վեհափառի հանդիսապետությամբ Վեհարանում կատարվել է Սուրբ Հարության Տնօրհնեք
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am