«Մոսկվան բարեկամություն չի անում Ադրբեջանի հետ՝ Հայաստանի դեմ և հակառակը». Վ. Դորոխին
Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինն այսօր Բաքվում ուսանողների հետ հանդիպմանն անդրադարձել է Ռուսաստանի՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ ունեցած հարաբերություններին: Ինչպես հայտնում է APA գործակալությունը՝ նրա խոսքով Ռուսաստանի հարաբերությունները երկու երկրների հետ պատմականորեն տարբեր կերպ են դասավորվել: «Հայաստանը որոշել է դառնալ Ռուսաստանի ռազմա-քաղաքական դաշնակիցը, մեր երկրի հետ խորը տնտեսական ինտերգրման մեջ է: Ադրբեջանն այլ մոդել է ընտրել՝ գործընկեր՝ առանց ռազմա-քաղաքական ու տնտեսական պարտավորությունների: Թե´ այն, թե´ այս ընտրությունը մենք հարգում ենք: Մենք չենք հակադրում այդ երկրները»,- ասել է Դորոխինը: Ռուս դիվանագետը նշել է, որ Մոսկվան բարեկամություն չի անում Ադրբեջանի հետ՝ Հայաստանի դեմ և հակառակը:
