Սինձո Աբեն ելույթ է ունեցել ՌԴ-ի հետ քաղաքական երկխոսության օգտին
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն «Մեծ յոթնյակի» գագաթաժողովի ավարտին հայտնել է, որ կարևոր է Ռուսաստանի հետ երկխոսությունը: Ինչպես ասել է՝ Տոկիոն կարևոր է համարում երկխոսության պահպանումը` Սիրիայի ճգնաժամի կարգավորման համար: «Սիրիայում խաղաղության և կայունության հասնելու համար, ես կարծում եմ, կարևոր է Ռուսաստանի հետ երկխոսությունը»,- ասել է Սինձո Աբեն:
