Չավուշօղլուն «երկերեսանի» է անվանել ամերիկացի զինվորականներին
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն քննադատել է Սիրիայում Ռաքքայի ազատագրման գործողությանը քուրդ զինյալների տարբերանշանով զինվորական համազգեստ հագած ամերիկացի զինծառայողներին: «Մեր դաշնակից երկրի կողմից YGP-ի տարբերանշանի գործածումն անընդունելի է։ Դա ընդունելն անհնար է։ Դա երկերեսանիություն է»,-ասել է նա։ Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն հանդես է գալիս որպես ահաբեկչության դեմ պայքարող պետություն՝ լինելով իրենց դաշնակիցը:
