Ինչքան որ զարկեն հայ ժողովրդին, պետք է գոտեպնդվի
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր մասնակցեց Երևանի թիվ 147 դպրոցի ավարտական դասարանի «Վերջին զանգի» միջոցառմանը:Ինչպես նշեց՝ այս պահի դրությամբ համեմատական առումով ավելի խաղաղ է, կրակոցները շատ քիչ են, ստորաբաժանումներն իրենց ամենօրյա գործունեությամբ կատարելագործում են իրենց մարտական ունակությունները: «Մեր քաջարի զավակների, հայկական բանակի ստորաբաժանումների, պաշտպանության բանակի ողջ անձնակազմի շնորհիվ այսօր սահմանային իրավիճակը վերահսկելի է, համեմատական առումով ավելի խաղաղ է»,- ասաց պաշտպանության նախարարը: «Արցախյան հատվածում Պաշտպանության բանակը իր առջև դրված խնդիրը կատարել և կատարում է: Մենք պետք է ձևավորենք հպարտություն, մեր բանակի, Արցախի Հանրապետության համար, և դա հիմք պետք է հանդիսանա, որ մենք կարողանանք հետագայում արարել։ Ինչքան որ զարկեն հայ ժողովրդին, նա պետք է գոտեպնդվի»,-հավելեց նախարարը։ Հիշեցնենք, որ դպրոցն այժմ նվիրված է քառօրյա պատերազմի ժամանակ զոհված կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյանին:
