Կա երկու հրամայական. կրակի տակ գտնվող բնակավայրերի բնակչությունը չլքի Արցախն ու ապրի անվտանգ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը` անդրադառնալով դիտարկմանը, որ «ԼՂՀ կառավարությունը որոշում է կայացրել, որ Թալիշի ու Մարտակերտի բնակիչները այլ տարածքում կվերաբնակեցվեն»,հայտարարեց. «Քառօրյա պատերազմի հետևանքով իրենց տները լքած քաղաքացիների անվտանգությունն ու Արցախում նրանց մնալու հարցը երկու կարևոր հրամայականներ են:Նրանց վերաբնակեցման առումով մի շարք մոտեցումներ կան, բայց ժամանակը ցույց կտա, թե որոնք են կիրառելի: Իհարկե, թալիշցիների շրջանում կան բազմաթիվ մարդիկ, ովքեր ցանկանում են վերադանալ: Բայց իրավիճակն այնպիսին է, որ միգուցե 1994-ին, երբ սկսվեց Թալիշի լայնածավալ բնակեցումը, հնարավոր էր մի քիչ հետ տալ բնակավայրը, որ կրակի տակ չլիներ, այն ժամանակ այլ նպատակ կար: Որոշ ռազմավարական խնդիրների ներքո ստորադաՍ վեց այդ կարևոր հարցը: Հիմա կտեսնեք`ինչ կարևոր քայլեր կձեռնարկվեն: Երկու կարևոր հրամայական կա, որպեսզի այդ բնակավայրերի բնակչությունը չլքի Արցախը և նրանք ապրեն անվտանգ»: Հիշեցնենք,որ դեռ երեկ,Hyaeli.am-ը հայտնել էր,որ ԼՂՀ կառավարությունը որոշում է կայացրել, որ Թալիշի ու Մարտակերտի բնակիչները այլ տարածքում վերաբնակեցվեն,սակայն թալիշցիները դեմ են դրան,նրանք պնդում են ,որ կբնակվեն միմյան իրենց գյուղերում:
