Պատրաստ եմ դառնալ Ուկրաինայի նախագահ .Սավչենկո
RIA Novosti-ն հայտնում է,որ Ուկրաինացի ռազմական օդաչու Նադեժդա Սավչենկոն հայրենիք վերադառնալուց հետո հայտարարել է, թե պատրաստ է ղեկավարել Ուկրաինան, եթե ժողովուրդը իրեն աջակցի: «Ուկրաինացինե´ր, եթե ձեզ հարկավոր է, որ ես լինեմ նախագահ, լավ, կլինեմ նախագահ: Ես պարզապես դեռ չեմ հավատում, որ մեզ մոտ մարդիկ արդեն սովորել են քվեարկել ոչ հնդկաձավարի համար: Ես, անկեղծ ասած, չեմ ասի, թե ինչ եմ ուզում, սակայն, եթե անհրաժեշտ է, կանեմ ամեն ինչ, կանցնեմ նաև այդ ճանապարհը»,- հայտարարել է Սավչենկոն:
