Ճապոնիայի վարչապետը`նոր տնտեսական ճգնաժամի վտանգի մասին
RIA Novosti-ն հայտնում է,որ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն G7-ի գագաթաժողովի արդյունքով հայտարարել է նոր տնտեսական ճգնաժամի վտանգի մասին: «Մենք նկատում ենք նոր ճգնաժամի հնարավոր ռիսկեր: Ամպեր են կուտակվում զարգացող տնտեսությունների գլխին:Վտանգ են ներկայացնում հատկապես մակրոտնտեսական ցուցանիշներն ու չինական տնտեսության առանձին ոլորտներում առաջացած խնդիրները»,- հայտարարել է նա: Հիշեցնենք, որ «Մեծ յոթնյակի» գագաթաժողովը երեկ մեկնարկել է Ճապոնիայում: Գագաթաժողովին, որը նախագահում է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն, մասնակցում են ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը, Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին և Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն: Ճապոնիա են մեկնել նաև Եվրոպական խորհրդի ղեկավարներ Դոնալդ Տուսկն ու Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը:
