Կրեմլը՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները երկարաձգելու G7-ի որոշման մասին
RIA Novosti-ն հայտնում է,որ Կրեմլում չեն կարծում, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկարաձգումը դրական ազդեցություն կունենա գլոբալ տնտեսության և միջազգային գործերի վրա, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Կրեմլի դիրքորոշումը չի փոխվել: Մենք նախկինի պես համոզված ենք, որ դա մեր օրակարգի հարցն է: Միաժամանակ, մենք չենք կարծում, որ նման որոշումները կարող են ունենալ դրական ազդեցություն գլոբալ տնտեսության ու գլոբալ գործերի վրա՝ ընդհանուր առմամբ»,- ասել է Պեսկովը լրագրողներին: Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտնել էր, որ G7-ի երկրները համաձայնել են երկարաձգել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները:
