Մեծ յոթնյակը շարունակելու է ճնշել Ռուսաստանին
«Մեծ յոթնյակի» երկրների առաջնորդները պայմանավորվել են հունիսից հակառուսական պատժամիջոցները երկարաձգելու մասին։ Այս մասին, ТАСС–ի փոխանցմամբ, հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը «G7»–ի գագաթաժողովի արդյունքներն ամփոփող ասուլիսում։ ««G7»–ի երկրները պայմանավորվել են հունիսին ՌԴ նկատմամբ կիրառվող պատժամիջոցները երկարաձգելու մասին»,–ասել է Քեմերոնը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ճապոնիայում «G7»–ի գագաթաժողովի հռչակագրում «յոթնյակի» երկրները հավանություն են տվել ՌԴ նկատմամբ կիրառվող պատժամիջոցները պահպանելուն։
