Օֆշորի գործով հարցաքննվել են

Օֆշորի հայտնի գործով տուժող   Փայլակ Հայրապետյանը չի կարծում, որ եթե նախապես  բացահայտվեր իր գործը, ապա Հայաստանում կկանխվեր այլ օֆշորային ՝ մասնավորապես ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի հետ կապված սկանդալը : «Ամբողջ աշխարհով մեկ օֆշորների համար մեծ խոսակցություն է գնում, գումարները գնում են օֆշորային գոտի, հարկերը չեն վճարվում, եթե վճարվում է, ցածր գումարներ են վճարվում, ինձ թվում է պետության համար ձեռնտու չէ»,- այսօր հայտարարեց Փայլակ Հայրապետյանը: Օֆշորային  այս սկանդալում շրջանառվում էին նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի անունները: Գործով մեղադրվող  Աշոտ Սուքիասյանը, սակայն,  նշել է, որ նրանք գործի հետ  կապ չունեն եւ  ինքը  կեղծել է ստորագրությունները :  «Ինքը երբ դատախազին նամակ էր գրել, ասել էր,  որ կեղծել է իր բիզնեսը ապահովելու համար: Եթե Հանրապետության վարչապետը, հանրապետության երկրորդ կրոնավորը պաշտպանում են հանցագործին եւ նրան «կռիշա» են կանգնում, նրանց հանցագործությունը ավելի մեծ է լինում, քան հանցագործի: Դուք պատկերացնո՞ւմ եք՝ ով ում է պաշտպանում»: Անկախ հայտարարություններից՝ Փայլակ Հայրապետյանն այսօր էլ է մնում այն կարծիքին, որ Տիգրան Սարգսյանը դատարանում պետք է հարցաքննվի: Իսկ դատարանում այսօր հարցաքննվեցին Ֆինանսների նախարարության աշխատակիցները, որոնք ստուգումներ էին իրականացրել Աշոտ Սուքիասյանին պատկանող «Ձորաղբյուր» արտադրական կոոպերատիվում: Փայլակ Հայրապետյանի  ներկայացուցիչ Շալիկո Փիրուզյանը կարեւորում է ֆինանսների նախարարության աշխատակիցների նշած այն փաստը, որ  2012 թ հոկտեմբերի 29-ի դրությամբ  «Ձորագյուղ» արտադրական կոոպերատիվի պարտավորությունը  «Ամերիա Բանկին» կազմել է  2 մլն 562  հազար. «Դա նշանակում է, որ եթե «Ձորաղբյուր» ԱԿ-ն ստացել է 10 մլն 700 հազար ԱՄՆ դոլարի վարկ, ապա այդ ամբողջը նրա կողմից մարվել է: Մի մասը Փայլակ Հայրապետյանին պատկանող շենքների բռնագրավմամբ, արդյունքում մնացել է «Ձորագյուղ» ԱԿ-ի պարտավորությունը  2 մլն 562 հազար  ԱՄՆ դոլար պարտավորությունը»: Շալիկո Փիրուզյանը նշում է , որ  ստացված վարկային գումարներն էլ Աշոտ Սուքիասյանը   իր կարիքների համար է ծախսել: «Փոխանցում է կատարվել Կիպրոս, օֆշորային գոտի, այնտեղից շուրջ 6 մլն դոլարը հետ է ստացել, գնել է ոսկու ձուլակտորներ»,- ավելացրեց  Շալիկո Փիրուզյանը: Դատական հաջորդ նիստը կկայանա հունիսի 2-ին: Ա1+

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը իր պատգամով նորից «պատռեց» այս իշխանության խայտառակ դեմքը (video) Անհապաղ վերացնել Դավիթ Մինասյանի խափանման միջոց կալանավորումը․ ՀԿ-ները հայտարարություն են տարածել «Թոշակին պիտի 500 դրամ էլ դնենք, որ դեղն առնենք». իջևանցիներ (video) Հերի՛ք է, հասկացանք. մեղք մի՛ վերցրեք վրաներդ. Դավիթը լավ չէ. Ռուբեն Մելիքյան (video) «Ի՞նչ է արել Սամվել Կարապետյանը»․ լոռեցիների դիպուկ կարծիքը (video) Հրապարակվել է իշխանափոխության և երկրի վերականգնման ծրագիրը Հայաստանցի ընտրողը հասկացել է, որ փաշինյանական ոճի «եվրոռեվերանսները» վտանգավոր են Հայաստանի համար Ավինյանը վարորդներին սպառնում է Թրամփը բախվել է փակուղային իրավիճակի. պատերազմը պետք է դադարեցվի իրանական պայմանների հիման վրա Երևանի և մարզերի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Մի շարք հասցեներում գազամատակարարման ընդհատում կինի Ադրբեջանի նախագահը Վրաստանում է Տղե՛րք, դուք երբ եք ուշքի գալու ու հասկանաք, որ ձեր զրո կետը վաղուց գլորվում է մինուս անվերջություն Սերգեյ Ավագյանը նշանակվել է Հետո եկան հայրենիքի քոքը կրծողները, ովքեր հողի համար պայքարը ստորադասեցին փողի «բազառին» Արցախում շարունակվում է մշակութային վանդալիզմը. թիրախnւմ Ստեփանակերտի մայր եկեղեցին է Փաշինյանը հնձում է այն, ինչ ցանել է. նա նախաձեռնեց «դրսից տղա» բերելու ավանտյուրան. Սուրենյանց Արտաշատ-Սևան խճուղում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, ընկել ձորը․ վարորդը հոսպիտալացվել է «Ո՞վ կգլորի մեզ համար քարը գերեզմանի» Վեհափառի հանդիսապետությամբ Վեհարանում կատարվել է Սուրբ Հարության Տնօրհնեք
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am