Մենք միշտ կապի մեջ ենք Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարության հետ. Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր հայտարարել է, որ Ռուսաստանն անում է անհրաժեշտ ամեն ինչ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար: Ինչպես հայտնում է APA-ն՝ Ռուսաստանը քայլեր է ձեռնարկում Մինսկի խմբի շրջանակում: «Մենք միշտ կապի մեջ ենք Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարության, ինչպես նաև բանակցային գործընթացի մեր գործընկերների հետ: Երբ շփման գոտում առաջացավ լարվածություն, Ռուսաստանն անմիջապես արձագանքեց»,- նշել է Զախարովան:
