Փակել վատի ճանապարհը

<<Օպերացիա Նեմեսիս>> և <<Վերելք>> ներկայացումների օրինակով/ Ինչն է միավորում Նարեկ Դուրյանի <<Օպերացիա Նեմեսիս>> և Վարդան Պետրոսյանի <<Վերելք>> ներկայացումները, որոնք այս հոդվածի առիթն ու նյութն են: Բացի թեմատիկայից, իհարկե: Ցեղասպանության այն կամ այն դրվագին անդրադարձող կինոնկարները բազմաթիվ են, ներկայացումները` սակավաթիվ, իսկ ոչ խաղացանկային ներկայացումները` ընդամենը երկուսը: Այս երկու ներկայացումները ևս բաժանարար գիծ ունեն. <<Օպերացիա Նեմեսիսը>> բեմադրված է հերոսական լուծումներով, <<Վերելքը>>` տրագիկոմիկական: <<Վերելքը>> մշտապես բեմադրական նոր ձևեր որոնող Վարդան Պետրոսյանի ստեղծագործական կյանքում ևս անսովոր խիզախումով ու հմայքով արված ներկայացում է: <<Վերելք>>     Բեմադրիչ Նարեկ Դուրյանն իր <ՕպերացիաՆեմեսիս>> ներկայացման մասին պատմելիսանդրադարձավ նաև Վարդան Պետրոսյանի <Վերելքին>.<<Վարդանի ներկայացումը շատ համարձակ քայլ էր, իր լավագույն ներկայացումներից մեկը, այդքան սիմվոլիկ ու միաժամանակ հուզիչ>>: Ցեղասպանության 95-ամյակի տարում բեմադրված <<Վերելքը>> նույնպես անցել է անշլագով, ինչպես Վարդան Պետրոսյանի բոլոր ներկայացումները, այն իսկապես սիրվեց, ինչպես դրան նախորդող ու հաջորդող բեմադրությունները, սակայն թատերախոսականներ, կարծես, քիչ եղան: Ներկայացումը հաջողված էր, սակայն անսովոր ու բարդ` անգամ անդրադառնալու համար: Իսկ որքան դժվար է եղել Վարդանի համար: Բեմադրության դժվարությունների մասին նա ժամանակին խոսել է, ասելով, որ <<մենք կոմիտասներով ենք ձերբազատվելու թերություններից և վերելք ապրելու», և որ <<շատ ուրախ կլինեմ, որ ժամ ու կեսից ավելի բեմից հորդած ճշմարտությունը հասու դառնա շատերին>>: <<Սովորաբար Եղեռնի թեման լուսաբանվում է ողբերգական երանգներով։ Եվ հանկարծ այսպիսի արտառոց անվանում՝<<Վերելք>>։ Ես հայ եմ ու շատ ուժեղ եմ զգում Եղեռնի ողբերգությունը, որի մասին գիտեմ ոչ միայն գրքերից, այլ հորիցս՝ բնիկ մանազկերտցուց, ում 15 թվականին տեղահանել են հայրենի երկրից։ Եղեռնի ցավը իմ մեջ կուտակվել էր շատ վաղուց ու պիտի դուրս ժայթքեր՝ հուշելով մեր անսահման վիշտը վերարժեւորելու խորհուրդը, ցավը զենք դարձնելու գաղափարը... Գիտակցված եմ արել` հասկանալով և տեսնելով դրա բուժիչ նշանակությունը: Ամենածանրն, իհարկե, եղել է <<Վերելք>> ներկայացումը, մի քանի անգամ գրիչս վերցրել եւ դրել եմ` հիշելով Հրանտ Մաթեւոսյանի խոսքերը` <<Չի ստացվում գրել>>: Ցեղասպանության մասին հայ մարդը չի կարող գրել, առաջին տողերը գրելով՝ հասկանում ես, թե ինչքան փոքր ես դու այդ ցավի առջեւ, պատահական չէ, որ Ցեղասպանության մասին օտարներն ավելի լավ են գրում, նրանք ի վիճակի են կողքից նայել երևույթին, մենք` ոչ: Հայրս եղել է Ցեղասպանության ականատեսը, ես հորիցս եմ ժառանգել այդ ցավը, չէի կարողանում գրել, բայց ինձ ստիպել եմ` հորս առջեւ պարտքս կատարելու համար: Հիշում եմ` Ծաղկաձորում հինգ օր փակվեցի, որ վերջացնեմ աշխատանքս, երգ էի լսում, գրում, աչքերիցս արցունքներ էին հոսում, պատկերացնում էի հորս… Շատ դժվար է ողբերգության հետ կատակելը, բայց ես գիտեմ, որ դա դեղ է>>,- ասել է Վարդան Պետրոսյանը: Վարդանն այս կերպ է փորձել <<փակել վատի ճանապարհը>>: <<Օպերացիա Նեմեսիս>> Քանի որ հայրենասիրության ավարտուն բանաձև չկա, պետք է փակել վատի ճանապարհը, որի լավագույն օրինակը <<Հայկական Նեմեսիսն>> է: Բեմադրիչ և դերասան Նարեկ Դուրյանը հերոսական թեմայով <<Օպերացիա Նեմեսիս>> ներկայացումը առաջին անգամ բեմադրել է Փարիզում՝ 2005 թվականին, այնուհետև 2012 թվականին վերաբեմադրել՝ Երևանում/ պիեսի տեղայնացումը, երաժշտական ձևավորումն ու բեմադրությունը`Նարեկ Դուրյանի/: Քրիստինեի ներկայացմամբ, <<ժամանակ էր անցել, ներկայացման մեջ ներմուծվել է նաև մնջախաղ, որով էլ լուծվում են ժամանակագրական, տեղաշարժի հարցերը>>: Ոչ խաղացանկային, կոմերցիոն ներկայացումը վերջին անգամ խաղացել են ապրիլ ամսին: Մեզ հետ զրույցում Քրիստինե Հովհաննիսյանը, ով ներկայացման պրոդյուսերն ու կին հերոսների դերակատարն է, ասաց, որ <<2 ժամ շնչահեղձ անող ներկայացումը>> հիմնականում անցնում է լեփ-լեցուն դահլիճներում, ուղղակի չեն կարող ամիսը մի քանի անգամ խաղալ: Իր խոսքով, <<դրամարկղային կոմերցիոն ներկայացումներ անելու բարդություններից մեկն էլ այն է, որ թատրոն գնացող հանդիսականի թիվը քիչ է, այնպես պիտի շահագրգռել կամ հետաքրքրել, որ տոմսարկղից տոմս առնի>>: Իբրև հանդիսական և <Նեմեսիսի>> երկրպագու, ինձ համար էլ ներկայացումը կարևորվում է նրանով, որ հեղինակները չեն սահմանփակվել միայն Սողոմոն Թեհլերյանի գործողությամբ: Ինչպես նախորոք հաշվարկված էր և այդ մասին գրել էր Շահան Նաթալին, Սողոմոնի քրեական դատավարությունը կազմակերպված ձևով պիտի փոխակերպվեր հայոց Եղեռնը կազմակերպողների քաղաքական աղմկոտ դատավարության: Բացառիկ դատավարություն, որի ընթացքում զոհը դառնում է մարդասպան, և գերմանացի լրագրողներն այն լուաաբանում են իբրև Թալեաթի դատավարություն: Իվ Տերնոն, Ժերար Շալյան, Ժակ Դերոժ, Պերճ Զեյթունցյան հեղինակների տեքստերի հիման վրա արված փարիզյան ներկայացումը շրջել է Եվրոպայով, իսկ երևանյան <<Օպերացիա Նեմեսիսը>>, Քրիստինե Հովհաննիսյանի տեղեկացմամբ, 2015 թվականին հյուրախաղեր են տարել Բեյրութ և Պարսկաստան: Հավանական է, որ հյուրախաղերի գնան նաև Ռուսաստան և Միացյալ Նահանագներ: Նարեկ Դուրյանը փոքր-ինչ դժգոհ է, որ ներկայացումը 2015 թվականին <<զարմանալիորեն քիչ ճամփորդեց>>, քանի որ <Նեմեսիսը> համարում է մեր ազգային հպարտությունը, որից <սրտի գոհունակություն ես զգում>>: Փաստագրական, դինամիկ, էմոցիոնալ ներկայացման դերակատարներն են. բեմադրիչ` Նարեկ Դուրյան, պատմաբան` Գագիկ Ռոստոմյան, Թալեաթ` Սարգիս Գրիգորյան, Թեհլերյան` Ավո Խալաթյան և Քրիստինե Հովհաննիսյանը` կին հերոսների դերակատար: <<Իսկ ինքը երբ է առաջին անգամ տեղեկացել Նեմեսիսի մասին>> հարցին պատասխանում է.<<Ուշ, բավականին ուշ, երբ Հայաստանից գնացի Ֆրանսիա: Քսան տարեկան էի, առաջին զգացողությունս հպարտություն էր, որն ինձ ներշնչում են Նեմեսիս և Ղարաբաղ երևույթները>>: Նարեկ Դուրյանը զարմանալի մի միտք ասաց Նեմեսիսի հերոսների մասին.<<Իրենք դուրս եկան գործողություն կատարելու մի երկրից ու մնացին աներկիր, բայց հանճարեղ միայնակներ>>: Հանճարեղ միայնակներ էին Թեհլերյանը, Թոռլաքյանը, Մելքումյանը, բոլորը մեր հերոսներն են` կազմակերպիչներից մինչև օժանդակողներ և իրագործողներ... Նյութի աղբյուրը՝  Կամար

դիտվել է 70 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը իր պատգամով նորից «պատռեց» այս իշխանության խայտառակ դեմքը (video) Անհապաղ վերացնել Դավիթ Մինասյանի խափանման միջոց կալանավորումը․ ՀԿ-ները հայտարարություն են տարածել «Թոշակին պիտի 500 դրամ էլ դնենք, որ դեղն առնենք». իջևանցիներ (video) Հերի՛ք է, հասկացանք. մեղք մի՛ վերցրեք վրաներդ. Դավիթը լավ չէ. Ռուբեն Մելիքյան (video) «Ի՞նչ է արել Սամվել Կարապետյանը»․ լոռեցիների դիպուկ կարծիքը (video) Հրապարակվել է իշխանափոխության և երկրի վերականգնման ծրագիրը Հայաստանցի ընտրողը հասկացել է, որ փաշինյանական ոճի «եվրոռեվերանսները» վտանգավոր են Հայաստանի համար Ավինյանը վարորդներին սպառնում է Թրամփը բախվել է փակուղային իրավիճակի. պատերազմը պետք է դադարեցվի իրանական պայմանների հիման վրա Երևանի և մարզերի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Մի շարք հասցեներում գազամատակարարման ընդհատում կինի Ադրբեջանի նախագահը Վրաստանում է Տղե՛րք, դուք երբ եք ուշքի գալու ու հասկանաք, որ ձեր զրո կետը վաղուց գլորվում է մինուս անվերջություն Սերգեյ Ավագյանը նշանակվել է Հետո եկան հայրենիքի քոքը կրծողները, ովքեր հողի համար պայքարը ստորադասեցին փողի «բազառին» Արցախում շարունակվում է մշակութային վանդալիզմը. թիրախnւմ Ստեփանակերտի մայր եկեղեցին է Փաշինյանը հնձում է այն, ինչ ցանել է. նա նախաձեռնեց «դրսից տղա» բերելու ավանտյուրան. Սուրենյանց Արտաշատ-Սևան խճուղում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, ընկել ձորը․ վարորդը հոսպիտալացվել է «Ո՞վ կգլորի մեզ համար քարը գերեզմանի» Վեհափառի հանդիսապետությամբ Վեհարանում կատարվել է Սուրբ Հարության Տնօրհնեք
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am