Հայաստանը «միջուկային զենք» ունի 1970 թվականից. ինչու է աղմկում Ալիեւը
Պատգամավոր Հրանտ Բագրատյանը գտնում է, որ միջուկային զենք ունենալու մասին իր հայտարարությունը զսպող ուժ ունի Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի եւ Թուրքիայի ռազմատենչ գործողությունների համար: Իսկ այդ զենքը Հայաստանն ունեցել է 1970 թվականից: Հայաստանի «միջուկային» հնարավորությունների ու դրա շուրջ առաջացած արձագանքների մասին զրուցեցինք պատգամավորի հետ: - Պարոն Բագրատյան, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւըմայիսի 23-ին Ստամբուլում ՄԱԿ-ի Համաշխարհայինհումանիտար գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է, որՀայաստանը «կեղտոտ բոմբ» ունի, որ միջազգայինհանրությունը պետք է արձագանքի դրան ու դադարեցնի«Հայաստանի կողմից սպառնացող միջուկային վտանգն ուշանտաժը»: Փաստորեն միջուկային զենք ունենալունվերաբերող Ձեր հայտարարությունը նման արձագանք ունեցավ,եւ Ադրբեջանի ղեկավարները կոչ են անում պատժելՀայաստանին: - Բայց ինչո՞ւ պատժել, Հայաստանը նման «միջուկային զենք» ունի 1970 թվականից: Այդ ինչո՞ւ Ադրբեջանը 46 տարի հետո որոշեց, որ դրա համար պետք է Հայաստանին պատժել: - Պատերազմական օրերին Ձեր այդ հայտարարությունը կարծեսթե պատճառ դարձավ դրա համար: - Դե, եթե պատճառ եղավ եւ Ադրբեջանը խելքի եկավ ու պատերազմը կանգնեցրեց, ուրեմն դա շատ լավ է: - Կարծում եք, հրադադարը Ձեր այդ հայտարարությա՞նարդյունքում եղավ: - Դուք եք ասում։ Եվ ոչ միայն դուք: - Բայց չէ՞ որ Հայաստանի եւ Ադրբեջանի Զինված ուժերիգլխավոր շտաբների պետերը դրա համար հրավիրվեցինՄոսկվա: Այսինքն, այդ հանդիպումը հրադադարի համար մեծնշանակություն չունեցա՞վ: - Ես չգիտեմ, ես չասացի, թե ՌԴ-ում տեղի ունեցած հանդիպումը նշանակություն չի ունեցել: - Կարծում եք, Ադրբեջանն իսկապե՞ս մտահոգված է, թեբարձրացրած աղմուկը պարզապես սադրանք է՝ ուղղվածմիջազգային հանրությանը, ու այդպիսով այդ երկրիղեկավարները հարցը շահարկում են ընդդեմ Հայաստանի: - Բոլորը՝ թե՛ Ադրբեջանը, թե՛ Թուրքիան պետք է հստակ հասկանան մի բան, որ մեզ հետ պետք է բարեկամներ լինեն: Ոչ Ադրբեջանը, ոչ Թուրքիան Հայաստանին չեն կարող պատժել, չեն կարող մտնել մի գյուղ ու կոտորած սարքել, չեն կարող կրկնել 1915 թվականն այն պարզ պատճառով, որ մեր երկիրը մի քանի տասնամյակ ի վեր կարող էր շատ հանգիստ իրենց դեմ օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ, եթե մեր առջեւ դրվի լինել-չլինելու հարցը: - ՀՀ փոխարտգործնախարար Աշոտ Հարությունյանն էլԹուրքիայում նույն գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է,որ Հայաստանը չունի միջուկային զենք: - Փոխարտգործնախարարի ասածների վերաբերյալ կոմենտների համար դիմեք իրեն: - Չե՞ք կարծում, որ Ձեր հայտարարության արդյունքումմիջազգային կառույցները, օրինակ, էներգետիկ ոլորտըվերահսկող ՄԱԳԱՏԵ-ն կգա Հայաստան ու կսկսեն միջուկայինզենք որոնել: - Դուք նույնիսկ չեք հասկանում, թե ինչ եք հարցնում: Հայաստանի միջուկային պոտենցիալը գտնվում է ՄԱԳԱՏԵ-ի վերահսկողության տակ: - Ամեն դեպքում միջազգային քաղաքական կառույցներիցնույնպես մտահոգություններ են հնչում: Մանրամասները՝ armtimes.com-ում
