Կոնգրեսական. Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ազդում է ԱՄՆ-ի ու Ադրբեջանի հարաբերությունների վրա

Միացյալ Նահանգները շահագրգռված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուտափույթ լուծմամբ: Այն մտահոգված է տարածաշրջանի անկայունության և իր դաշնակից երկրներում անվտանգությանը սպառնացող վտանգների համար:
Լեռնային Ղարաբաղում ապրիլյան իրադարձություններից հետոԱՄՆ-ի Քարնեգիի վերլուծական կենտրոնի փորձագետներից Փիթըր Սթրոնսկին այցելելէր Հայաստան և Վրաստան: «Ամերիկայի Ձայն»-ին տված իր հարցազրույցում նա պատմել է տարածաշրջանում տիրող մթնոլորտի մասին: «Մի քանի պաշտոնյաների հետ զրուցելուց հետո ես այն կարծիքին եմ, որ ապրիլյան բռնությունները ցնցեցին բնակչությանը: Ոչ այն պատճառով, որ նրանք չէին ակնկալում ռազմական գործողությունների բռնկում, այլ պարզապես այն պատճառով, որ իրադարձությունները սպասվածի պես չծավալվեցին: Ինձ հետաքրքրեց Ռուսաստանի հանդեպ առաջացած որոշակի բարկությունը: Թե՛ երկու կողմերին զենք մատակարարելու և թե՛ շատերի կողմից ակնկալվող հայերին բարձրաձայն աջակցություն ցուցաբերելու բացակայության համար»: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ազդեցություն է ունեցել նաև Միացյալ նահանգների և Ադրբեջանի հարաբերությունների վրա: Այս մասին «Ամերիկայի Ձայն»-ի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում նշել է կոնգրեսական Ադամ Շիֆը: «Ականատես ենք եղել Ադրբեջանի կողմից ագրեսիայի շատ դրսևորումների և դրանցից թերևս ամենաակնհայտը շփման գծում շարունակվող արգրեսիվ պահվածքն է, մարդկանց դաժանորեն գլխատումն ու դիակների պղծումը շփման գծում, Ադրբեջանի առանց դրդապատճառների ագրեսիայի դրսևորումը սահմանին: Հատկապես մտահոգիչ ենդրա մահացու արդյունքները, քանի որ դա կարող էր տանել դեպի պատերազմ: Եվ սահմանագծին հրադադարը հսկող սարքերի տեղադրման հարցում Ադրբեջանի անպատրաստակամության հանգամանքըխորապես մտահոգիչ է Միացյալ Նահանգների համար»: Փիթըր Սթրոնսկիի խոսքերով, թեև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ուղղակիորեն չի ազդում Միացյալ Նահանգների վրա, այնուամենայնիվ, նրա շահերից է բխում, որ տարածաշրջանում խաղաղություն լինի: Aliev Qeri «Ադրբեջանի և Հայաստանի հարևան երկրներից մեկը ԱՄՆ-ի վաղեմի աջակից Վրաստանն է: Այն այժմ դժվար փոփոխությունների միջով է անցնում և կասեի, որ հետխորհրդային միության երկրներից այժմ ամենաազատն է: Հայաստանում և Ադրբեջանում անկայունությունը ազդում է Վրաստանում ներդրումների չափի և երկրում էներգիայի ու ֆիզիկական անվտանգության վրա: Այն հայտնվել է Ռուսաստանի և Թուրքիայի, ինչպես նաև Ադրբեջանի ու Հայաստանի անբարենպաստ հարաբերությունների կենտրոնում: ԱՄՆ-ը չի ցանկանում խնդիրներ ունենալ նաև ՆԱՏՕ-Ռուսաստան հարաբերություններում: Եվ այն հանգամանքը, որ Ռուսաստանն ու Հայաստանը, ինչպես նաև Ադրբեջանն ու Թուրքիան դաշնակից երկրներ են, նույնպես մտահոգիչ է: Միացյալ Նահանգները չի ուզում, որ Լեռնային Ղարաբաղը Թուրքիայի և Ռուսաստանի միջև կռվախնձոր դառնա»: Փիթըր Սթրոնսկիի խոսքերով, Վիեննայում Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ անցկացված հանդիպումը իր համար անսպասելի առաջխաղացում էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Չնայած երկու երկրների միջև ներկայիս տարաձայնություններին, վերլուծաբանների կարծիքով, թե՛ Միացյալ Նահանգները և թե՛ Ռուսաստանը կողմ են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ ճանապարհով լուծմանը:
 

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը իր պատգամով նորից «պատռեց» այս իշխանության խայտառակ դեմքը (video) Անհապաղ վերացնել Դավիթ Մինասյանի խափանման միջոց կալանավորումը․ ՀԿ-ները հայտարարություն են տարածել «Թոշակին պիտի 500 դրամ էլ դնենք, որ դեղն առնենք». իջևանցիներ (video) Հերի՛ք է, հասկացանք. մեղք մի՛ վերցրեք վրաներդ. Դավիթը լավ չէ. Ռուբեն Մելիքյան (video) «Ի՞նչ է արել Սամվել Կարապետյանը»․ լոռեցիների դիպուկ կարծիքը (video) Հրապարակվել է իշխանափոխության և երկրի վերականգնման ծրագիրը Հայաստանցի ընտրողը հասկացել է, որ փաշինյանական ոճի «եվրոռեվերանսները» վտանգավոր են Հայաստանի համար Ավինյանը վարորդներին սպառնում է Թրամփը բախվել է փակուղային իրավիճակի. պատերազմը պետք է դադարեցվի իրանական պայմանների հիման վրա Երևանի և մարզերի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Մի շարք հասցեներում գազամատակարարման ընդհատում կինի Ադրբեջանի նախագահը Վրաստանում է Տղե՛րք, դուք երբ եք ուշքի գալու ու հասկանաք, որ ձեր զրո կետը վաղուց գլորվում է մինուս անվերջություն Սերգեյ Ավագյանը նշանակվել է Հետո եկան հայրենիքի քոքը կրծողները, ովքեր հողի համար պայքարը ստորադասեցին փողի «բազառին» Արցախում շարունակվում է մշակութային վանդալիզմը. թիրախnւմ Ստեփանակերտի մայր եկեղեցին է Փաշինյանը հնձում է այն, ինչ ցանել է. նա նախաձեռնեց «դրսից տղա» բերելու ավանտյուրան. Սուրենյանց Արտաշատ-Սևան խճուղում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, ընկել ձորը․ վարորդը հոսպիտալացվել է «Ո՞վ կգլորի մեզ համար քարը գերեզմանի» Վեհափառի հանդիսապետությամբ Վեհարանում կատարվել է Սուրբ Հարության Տնօրհնեք
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am