Շատ վտանգավոր է այդպիսի քաղաքականության շարունակությունը. Փաշինյանը Նալբանդյանին
Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը 2015-ի պետբյուջեի կատարման մասին հաշվետվության քննարկումների ժամանակ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթից հետո հայտարարեց, որ Ռուսաստանից զենքի մատակարարումների համար 200 միլիոն դոլարի վարկային պայմանագիրը դեռ ամբողջովին իրականացված չէ: «Դեռ պետք է քննարկել, թե ինչ որակի զենք է մեզ առաջարկում Ռուսաստանը: Մյուս կողմից էլ վերջին տարիներին մենք երբեւէ չենք լսել,որ Ադրբեջանը Ռուսաստանից զենք գնելիս նման խնդիրներ ունենա՝ մատակարարումների որակի, ժամկետների ու ծավալների առումով»,- նշեց նա: Այնուհետև ԱԺ պատգամավորը հիշեցրեց ԵՄ-ի հետ տարիներ շարունակ վարվող բանակցությունները եւ մեկ օրում ԵՏՄ-ին անդամակցելու որոշումը, որը պատճառաբանվեց անվտանգության երշխիքների հետ, ինչպես նաեւ 2014 թվականի հայկական ուղղաթիռի խոցումը շփման գծում, երբ ասվում է, որ հայկական կողմը համարժեք պատասխան կտա, Հայաստանը շարունակում է հետեւողականորեն բանակցել Ադրբեջանի հետ ԼՂ հակամարության կարգավորման վերաբերյալ՝ ի հեճուկս այն փաստի, որ Ղարաբաղը բանակցություններից դուրս է մղված, Հայաստանի պետական մարմինները միայն վերջին մեկ ամսվա ընթացքում գլխի ընկան, թե Սարսանգի ջրամբարի վերաբերյալ ԵԽԽՎ-ում ընդունված բանաձեւն ինչ վտանգներ է բերում, ԵՏՄ կառավարության անդամների հանդիպման ամոթալի չեղարկումը Երեւանում, եւ այն, որ Սերժ Սարգսյանն ու Էդվարդ Նալբանդյանը բազմից հայտարարել են, որ ռազմական գործողությունների ծավալման դեպքում կճանաչվի ԼՂ անկախությունը: «Ապրիլյան 4-օրյա պատերազմը, 94 զոհ եւ ձեր իսկ խոստովանությամբ 8 հարյուր հեկտար կորսված տարածք: Ես ուզում եմ հասկանալ՝ մեր իշխանության լայնածավալության մասին պատկերացումն ինչպիսի՞ն է: Այսինքն՝ ի՞նչ պետք է լիներ, որ գնահատվեր որպես լայնածավալ: Ընդ որոմ՝ ես չեմ քննում ճիշտ է ընդունումը, թե սխալ, ես ասում եմ, ես խոսում եմ ընդամենը հայտարարությունների եւ անհետեւողականության մասին, որն իմ կարծիքով Ադրբեջանին որոշակի վստահություն է ներշնչում: Արդյո՞ք չեք կարծում, որ այս կոնկրետ դեպքերով Հայաստանի անհետեւողականությունը առնվազն մեկն էր այն կարեւորագույն պատճառներից, որ հանգեցրեց չորսօրյա պատերազմի, եւ չե՞ք կարծում, որ շատ վտանգավոր է այդպիսի քաղաքականության շարունակությունը»,- հարցրեց Նիկոլ Փաշինյանը:
