Լեռնային Ղարաբաղ այցելած բուլղարացի պատգամավորները կարող են հայտնվել Ադրբեջանի ԱԳՆ-ի «սեւ ցուցակում»
Բուլղարիայի խորհրդարանի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելած պատգամավորները կարող են հայտնվել Ադրբեջանի ԱԳՆ-ի «սեւ ցուցակում»: Այս մասին ասել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի քարտուղար Հիքմետ Հաջիեւը: Ըստ նրա՝ այցն ինքնագործունեության եւ կանխակալության բնույթ է կրել եւ այցի փաստը գնահատվում է որպես «անօրինական վարչակարգի խրախուսման փորձ»:
