Ես նույն հավասարության վրա չէր դնի այդ հարցերը. Նալբանդյանը՝ պատգամավորին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև ռազմական փոխօգնության պայմանագիրը գտնվում է մշակման փուլում: Այս մասին այսօր ԱԺ-ում անցած տարվա բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:Նրա խոսքով, Հայաստանի ու ԼՂՀ-ի միջեւ փոխօգնության մասին համաձայնագրի նախապատրաստումը հանձնարարվել է Արտգործնախարարությանը ու գտնվում է մշակման փուլում, իսկ հետագա քայլերը պայմանավորված կլինեն ընթացիկ գործընթացներով ու համապատասխան գործոններով: «Ինչպես գիտեք, այդ գործընթացները բավականին բարդ են, ու հաշվի առնելով այդ ամենը՝ մեր երկրի գերագույն ղեկավարությունը Ղարաբաղի գործընկերների հետ քննարկումների արդյունքներով կհանգի եզրակացության, թե երբ է դա հնարավոր անել»,- նշեց Նալբանդյանը: ԲՀԿ խմաբկցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հետաքրքրվեց, թե ինչպե՞ս Արցախի ճանաչման մասին օրինագծի ընդունումը ԱԺ-ի կողմից համարեցին սխալ, փաստորեն, նույն ռեժիմով է ընթանում փոխօգնության համաձայնագիրը: Հարցին ի պատասխան Նալբանդյանը հայատարարեց. «Ես նույն հավասարության վրա չէր դնի այդ հարցերը: Պայմանագրի կքնման հետ կապված հարցերը գտնվում են մեր օրակարգում»:
