Գորբաչովի մուտքն Ուկրաինա արգելվել է
«112 Ուկրաինա» հեռուստաընկերությունը հայտնում է, որ ԽՍՀՄ նախկին նախագահ Միխաիլ Գորբաչովի մուտքն Ուկրաինա արգելվել է: Ինչպես նշվում է՝ նրա մուտքն Ուկրաինա արգելվել է 5 տարի ժամկետով: Մայիսին The Sunday Times թերթին տված հարցազրույցում Գորբաչովն աջակցություն էր հայտնել Ղրիմը Ռուսաստանին միացնելուն, ինչն էլ դարձել է նման գործողության առիթ:
