Արագ փոփոխվող աշխարհից՝ արագ փոփոխվող ճահիճ

Արագ փոփոխվող աշխարհ… Հիշո՞ւմ եք՝ ով էր սիրում այս արտահայտությունը։ Իհարկե, ՀՀ նախկին վարչապետ, ներկայումս Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը։ Աշխարհն իրոք արագ է փոխվում, բայց մի բան հաստատուն է ու երբեք չի փոխվում՝ Տիգրան Սարգսյանի սերն այդ փոփոխությունների մասին խոսելու նկատմամբ։ Տ. Սարգսյանն այդ մասին խոսում էր մինչև վարչապետ նշանակվելը, վարչապետության ընթացքում, և հիմա ԵՏՀ կոլեգիայի նախագահի պաշտոնում: Այսպես, նախօրեին Աստանայում ելույթ ունենալով Արժույթի միջազգային հիմնադրամի տարածաշրջանային խորհրդաժողովին, նա անդրադարձել է ժամանակակից մակրոտնտեսական մարտահրավերներին։ Իր ելույթում Տիգրան Սարգսյանը նշել է, որ վերջին 10-15 տարում աշխարհում տեղի են ունեցել մի շարք կարևոր փոփոխություններ, որոնք ազդել են մակրոտնտեսական վիճակի վրա։ «Նախ մեծացել է փոփոխությունների ու անկանխատեսելիության արագությունը։ Շատ արագ է փոխվում ղեկավարների օրակարգը, առաջանում են նոր մարտահրավերներ և ռիսկեր, միաժամանակ՝ նոր հնարավորություններ»,- ասել է նա։ Այսինքն` այն ժամանակ Տիգրան Սարգսյանը խոսում էր արագ փոփոխությունների մասին, հիմա՝ փոփոխության արագության մասին։ Ըստ էության, մեծ տարբերություն չկա։ Գլխավոր տարբերությունը (փոփոխությունը) շեշտադրումներն են։ Եթե ժամանակին նա տարբեր փաստարկներով հիմնավորում էր, որ Հայաստանի ԵՏՄ-ին անդամակցությունը ոչ միայն աննպատակահարմար էր, այլև մեզ խնդիրների առաջ կկանգնեցներ, այսօր մեր խնդիրների լուծման ուղին տեսնում է հենց նույն կառույցին առավել խորը ինտեգրման մեջ։ Տիգրան Սարգսյանը նշել է, որ տարածաշրջանային ինտեգրումը պատասխան է ժամանակակից մակրոտնտեսական մարտահրավերներին. «Մասնավորապես, դրանով է այսօր զբաղվում եվրասիական տնտեսական միությունը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովը։ Մեր գործունեությունն ուղղված է մեր երկրների մակրոտնտեսական քաղաքականության կոորդինացման հարցերում երկխոսության հաստատմանը, որպեսզի ապահովենք փոխգործակցությունը, կանխատեսելիությունն ու զարգացման կայունությունն ինֆլյացիայի նպատակային ցուցանիշներին հասնելու պայմաններում, ինչպես նաև համատեղ պատասխանենք ժամանակակից մարտահրավերներին»։ Նա մի հետաքրքիր միտք էլ է արտահայտել՝ երբեմն թվում է, թե միայնակ հնարավոր է ավելացնել ներքին համախառն արդյունքի աճի պոտենցիալը, սակայն նման աճը կլինի անկայուն, ու տնտեսությունն ավելի շատ կենթարկվի արտաքին անբարենպաստ գործոնների ազդեցությանը։ Այսինքն, եթե Հայաստանը չինտեգրվեր Եվրասիական տնտեսական միությանը, չդառնար այդ կառույցի անդամ, ապա տնտեսության վիճակն ավելի վատ կլիներ։ Բայց դա բավարար չէ։ Պետք է ավելի խորը ինտեգրվել, թե չէ կարող է ավելի վատ լինել։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը իր պատգամով նորից «պատռեց» այս իշխանության խայտառակ դեմքը (video) Անհապաղ վերացնել Դավիթ Մինասյանի խափանման միջոց կալանավորումը․ ՀԿ-ները հայտարարություն են տարածել «Թոշակին պիտի 500 դրամ էլ դնենք, որ դեղն առնենք». իջևանցիներ (video) Հերի՛ք է, հասկացանք. մեղք մի՛ վերցրեք վրաներդ. Դավիթը լավ չէ. Ռուբեն Մելիքյան (video) «Ի՞նչ է արել Սամվել Կարապետյանը»․ լոռեցիների դիպուկ կարծիքը (video) Հրապարակվել է իշխանափոխության և երկրի վերականգնման ծրագիրը Հայաստանցի ընտրողը հասկացել է, որ փաշինյանական ոճի «եվրոռեվերանսները» վտանգավոր են Հայաստանի համար Ավինյանը վարորդներին սպառնում է Թրամփը բախվել է փակուղային իրավիճակի. պատերազմը պետք է դադարեցվի իրանական պայմանների հիման վրա Երևանի և մարզերի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Մի շարք հասցեներում գազամատակարարման ընդհատում կինի Ադրբեջանի նախագահը Վրաստանում է Տղե՛րք, դուք երբ եք ուշքի գալու ու հասկանաք, որ ձեր զրո կետը վաղուց գլորվում է մինուս անվերջություն Սերգեյ Ավագյանը նշանակվել է Հետո եկան հայրենիքի քոքը կրծողները, ովքեր հողի համար պայքարը ստորադասեցին փողի «բազառին» Արցախում շարունակվում է մշակութային վանդալիզմը. թիրախnւմ Ստեփանակերտի մայր եկեղեցին է Փաշինյանը հնձում է այն, ինչ ցանել է. նա նախաձեռնեց «դրսից տղա» բերելու ավանտյուրան. Սուրենյանց Արտաշատ-Սևան խճուղում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, ընկել ձորը․ վարորդը հոսպիտալացվել է «Ո՞վ կգլորի մեզ համար քարը գերեզմանի» Վեհափառի հանդիսապետությամբ Վեհարանում կատարվել է Սուրբ Հարության Տնօրհնեք
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am