4 միլիոն դրամ` ապրիլյան քառօրյայի ժամանակ զոհվածների ընտանիքներին
ԱԺ-ում բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար Արտեմ Ասատրյանը հայտարարեց,որ պետական մակարդակով շուրջ 4 միլիոն դրամի միանվագ օգնություն է տրամադրվել ապրիլյան պատերազմի ժամանակ զոհվածների ընտանիքներին, չհաշված` սահմանված կենսաթոշակները, պարգևավճարները և քաղաքացիների ու տարբեր բարերարների կողմից օգնությունները: «Հիմնարկում նախատեսված է կրճատել 41 մեքենա, իսկ խնայողությունների կատարումը շարունակական բնույթ է կրում:Բոլոր պաշտոնատար անձինք հստակ գիտակցում են, որ շատ կարևոր է, քանի որ մեզանից յուրաքանչյուրն իր տանը, իր բնակարանում է այդ ռեժիմով ապրում, բնականաբար, դա էլ մեր ընդհանուր տունն է, և նույն մոտեցումը պետք է լինի»,- հավելեց Արտեմ Ասատրյանը:
