G7-ի գագաթաժողովի քննարկումների հիմնական թեմաները
Ճապոնիայի Իսե Սիմե շրջանում մեկնարկած «Մեծ յոթնյակի» գագաթաժողովին Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի նախագահությամբ,մասնակցում են ԱՄՆ-ի, Ֆրանսիայի նախագահները, Գերմանիայի կանցլերը, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի եւ Կանադայի վարչապետերը: Ճապոնիա են ժամանել նաեւ Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը:
Նրանք, մինչ գագաթաժողովի բուն մեկնարկը, այցելել են սինտոյական սրբավայր, մասնակցել ծառատունկի: Սինձո Աբեյի պնդմամբ, այդ այցը կօգնի հյուրերին պատկերացում կազմել ճապոնական մշակույթի, հոգեւոր վիճակի մասին:
Մի շարք այլ երկրների ղեկավարներ էլ որպես գագաթաժողովի հյուր են ժամանել Ճապոնիա: Քննարկումների հիմնական թեմաներն են լինելու համաշխարհային տնտեսության խնդիրները, միգրացիոն ճգնաժամը:
