Նորաբացի դպրոցում ծանր վիճակ է
Ինչպես հայտնի է,վաղը հանրապետության բոլոր դպրոցներում կհնչի վերջին զանգը,դպրոցը կավարտի 25 հազար աշակերտ:Միջոցառմանը երկար էին նախապատրաստվել նաև Արարատի մարզի Նորաբաց գյուղում:Սակայն այսօր առավոտյանը ստացված լուրը ծանր է բոլորի համար:
ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում երեկ մահացու հրազենային վիրավորում ստացած` ՊԲ զինծառայող 19-ամյա Վահե Եղոյանն Արարատի մարզի Նորաբաց գյուղից էր:
Զոհված Վահեն երկվորյակ եղբայրներից մեկն էր: Նրա զույգ եղբայրը` Վարդանը, տարկետում ունի և դեռ չի անցել ծառայության, իսկ մեծ եղբայրը նույն` Մատաղիսի զորամասում է ծառայել: Վահեն «Հայբուսակ» համալսարանի ուսանող էր, ընդունվելուց հետո անցել էր ծառայության. ապրիլին լրացել էր ծառայության 10 ամիսը:
Վահեն ակտիվ մասնակցություն էր ունեցել ապրիլյան մարտական գործողություններին:
