«Վերջին զանգի» համար հավաքագրված գումարները ծնողների կազմակերպածն է եղել.ԿԳՆ
Հայաստանի կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում հայտարարեց.«Մայիսի 27-ին Հայաստանի բոլոր դպրոցներում վերջին զանգի միջոցառումները կմեկնարկեն ապրիլյան պատերազմի ընթացքում զոհվածների հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելով։ Ակտիվ աշխատում են ոստիկանության հետ, վերջին զանգի օրը անցանկալի միջադեպերից խուսափելու համար։ Անգամ ոստիկանությանն է տրամադրվել բոլոր այն հասարակական վայրերի, ռեստորանների հասցեները, որտեղ դպրոցականները տոնելու են իրենց խնջույքները»:
Ինչ վերաբերում է վերջին զանգի հետ կապված դրամահավաքների թեմային, նշեց, որ նախարարությունն այս տարի 15 ահազանգ է ստացել։
«Դրանք հիմնականում անանուն են եղել եւ դժվար է եղել հասկանալ իրականությունը»,- ասել է կրթության եւ գիտության նախախարարության ներկայացուցիչը։
«Զրուցել ենք տարբեր դպրոցների տնօրենների հետ, պարզվել է, որ «Վերջին զանգի» համար հավաքագրված գումարները ծնողների կազմակերպածն է եղել: Պատասխանատվության ոչ ոք չի ենթարկվել, քանի որ ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ծնողներն են կազմակերպել»,- նշել է Նարինե Հովհաննիսյանը:
