«Հերիք է կլիաուզա անեք».ՀՀԿ տատիկը կառավարության մոտ է
Արդեն տեղեկացրել էինք,որ կառավարության մոտ այսօր բողոքի ակցիա էին իրականացնում Արարատի մարզի Քաղցրաշեն,Դվին,Այգեզարդ,Այգեպատ գյուղերի բանակիչները,ովքեր պահանջում են մթերված խաղողի գումարը: Կառավարության մոտ էր 2010 թվականի դեկտեմբերի 17-ին ծառայության ընթացքում մահացած Արթուր Ղազարյանի մայրը՝ Իրինա Ղազարյանը։ Վերջինս այս տարիների ընթացքում դիմել է տարբեր ատյանների, որպեսզի բացահայտվի տղայի մահվան պատճառը։ Մայրը համոզված է՝ տղային սպանել են։ Hayeli.am-ի թղթակիցը կառավարության մոտից հայտնում է,որ քիչ անց մոտեցավ նաև ՀՀԿ տատիկը,ում ցուցարարաները թույլ չեն տալիս միանալ իրենց:Նա հեռվից իրեն բնորոշ վանկարկումներով կոչ էր անում ակցիայի մասնակիցներին հեռանալ կառավարության շենքի մոտիցՄանավորապես նա բղավում էր.«Հանգիստ թողեք մեր վարչապետին»,«Հեռացեք»,«Հերիք է կլիաուզա անեք»:
