Մոսկվան կատարեց Մինսկի համաձայնագրով ստանձնած պարտավորությունների մի մասը.Քերրի
«Սավչենկոյին ազատելով, Մոսկվան կատարեց Մինսկի համաձայնագրով ստանձնած պարտավորությունների կարևոր մասը։Ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոյին ազատելը՝ Մինսկի համաձայնագրի կատարման կարևոր քայլերից մեկն է։ Այն պետք է խթան հանդիսանա մյուս պարտավորությունները կատարելու համար», - BBC-ի փոխանցմամբ, ասել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին ՝ թվարկելով նաև չկատարված պարտավորությունները։ «Դադարեցնել կրակը Արևելյան Ուկրաինայում, անցկացնել ընտրություններ ուկրաինական օրենսդրության և ԵԱՀԿ չափորոշիչներին համապատասխան, տարածաշրջանից դուրս բերել օտարերկրյա զորքերը, դիպուկահարներին և զինտեխնիկան, ինչպես նաև Ուկրաինային վերադարձնել արտաքին սահմանագծի լիարժեք վերահսկողությունը», - ասել է ԱՄՆ-ի պետքարտուղարը և կոչ է արել Ռուսաստանին՝ նաև ազատ արձակել բոլոր պատանդներին և անօրինական ձերբակալվածներին։
